USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Microsoft-ը գումար կվճարի MacBook-ի փոխարեն Surface ընտրելու համար

31.10.2016, 12:14
Microsoft ընկերությունը գործարկել է trade-in արշավը, որի շրջանակում ընկերությունը կընդունի MacBook-եր` որպես Sufrace համակարգիչների գնման զեղչ:
Microsoft-ը գումար կվճարի MacBook-ի փոխարեն Surface ընտրելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը գործարկել է trade-in արշավը, որի շրջանակում ընկերությունը կընդունի MacBook-եր` որպես Sufrace համակարգիչների գնման զեղչ, հաղորդում է hi-tech.mail.ru-ն` հղում անելով TechCrunch-ին:

Գնորդներին առաջարկում են հանձնել իրենց MacBook-երը (12 դյույմ), MacBook Pro-ն կամ Air-ը: Ընդունվում են լիովին աշխատող համակարգիչներ, որոնք ունեն «առողջ» մարտկոց և առանց վնասվածքների էկրան: Բացի այդ, պետք է հանձնել վերալիցքավորող սարքը և մալուխը:

Այդ պայմանների պահպանման դեպքում Microsoft-ը կտրամադրի Surface Pro կամ Sufrace Pro 4 պլանշետ գնելու զեղչ: Նոր MacBook Pro 13-ի դիմաց ընկերությունը կնվիրի 650 դոլարի կտրոն: Ակցիան առայժմ գործում է միայն Ամերիկայում: -0-