Microsoft–ը մայիսի 20–ին Surface Mini կթողարկի
20.05.2014,
12:15
Ցանցում որոշ տեղեկություններ են հայտնվել նոր սերնդի Microsoft Surface պլանշետների վերաբերյալ։ Դրանց պաշտոնական ծանուցումը պետք է կայանա մայիսի 20–ին։ Նշվում է, որ Surface Mini–ն կունենա 4:3 էկրան, ինչպես iPad–ը, և 7,5 դյույմ անկյունագիծ, հաղորդում է Cnews–ը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Ցանցում որոշ տեղեկություններ են հայտնվել նոր սերնդի Microsoft Surface պլանշետների վերաբերյալ։ Դրանց պաշտոնական ծանուցումը պետք է կայանա մայիսի 20–ին։ Նշվում է, որ Surface Mini–ն կունենա 4:3 էկրան, ինչպես iPad–ը, և 7,5 դյույմ անկյունագիծ, հաղորդում է Cnews–ը։
Ինչպես ակնկալվում է, 2014 թվականի մայիսի 20–ին Microsoft–ը կներկայացնի Surface երկու նոր պլանշետ։ Առաջինը` Surface Pro 3–ը, կունենա 10.1 դյույմ անկյունագծով էկրան, երկրորդը` Surface Mini–ն` 7,5 դյույմանոց, հայտնում են մի շարք ամերիկյան ԶԼՄ–ներ` հղում անելով իրազեկ աղբյուրների։
WinSuperSite.com–ի տեղեկությամբ, ավելի քան 10.1 դյույմ էկրանով մոդելը կունենա Haswell կոդային անվանումով Intel Core պրոցեսոր` դա 22–նմ տրանզիստորներով Intel վերջին սերնդի պրոցեսոր է։ Սարքը կաշխատի Windows լիարժեք տարբերակով` Windows 8.1–ով, այլ ոչ թե Windows RT–ով։ Լիարժեքություն ասելով, հիմնականում, հասկանում են ստանդարտ Windows-հավելվածների հնարավորությունը։ -0-