USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

MacOS-ն Apple-ի նոր օպերացիոն համակարգն է

14.06.2016, 14:45
Apple-ն առաջին անգամ փոխել է իր օպերացիոն համակարգի անվանումը, հաղորդում է Business Insider-ը:
MacOS-ն Apple-ի նոր օպերացիոն համակարգն է

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Apple-ն առաջին անգամ փոխել է իր օպերացիոն համակարգի անվանումը, հաղորդում է Business Insider-ը:

Պարբերականի տվյալներով, OS X համակարգն այժմ կոչվելու է macOS: 

«Ես խոսում եմ OS X-ի անվան մասին։ Այն մեզ հետ էր մոտ 15 տարի և շատ լավ ծառայեց մեզ»,- ասել է ընկերության ծրագրային հարցերով փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին: 

Նա նշել է, որ եկել է դրա անվանումը փոխելու ժամանակը և այժմ համակարգը կկոչվի macOS:

Ինչպես հայտնում է է vestifinance.ru-ն, Apple-ը ներկայացրել է iOS 10 բջջային օպերացիոն համակարգի խոշոր հաղորդագրությունը:

iOS համակարգում օգտատերերն անընդհատ օգտվում են «հաղորդագրություններից», և iOS 10-ում ավելացվել են զգացումներով կիսվելու լրացուցիչ միջոցներ` շարժվող և անձնավորված ֆունկցիաների միջոցով: Այժմ «հաղորդագրություններում» առկա են շարվող սիմվոլներ, օրինակ` փուչիկներ, կոնֆետտի և հրավառություն, որոնք կարելի է ցուցադրել ողջ էկրանին, նաև անտեսանելի հաղորդագրություններ` ստացողը տեսնում է հաղորդագրության տեքստը միայն այն ժամանակ, երբ մատով անցկացնում է տեքստի վրայով, ինչպես նաև լրացուցիչ անձնավորման համար ձեռագիր նշումներ:

Ավտոմատ հուշումները կօգնեն հեշտությաբ փոխարինել տեքստը emoji-ի սիմվոլներով, Tapback-ը պարզ և արագ միջոց է պատասխանել մեկ հպումով, իսկ մեդիակոնտենտի աջակցությունը հղումներում թույլ կտա նայել և վերարտադրել պարունակությունը` առանց զրույցը լքելու:

iOS 10-ում, App Store-ի ծրագրերի ֆունկցիաները կարելի է ավելացնել նաև «հաղորդագրությունների» մեջ: Մշակողները կարող են առաջարկել օգտատերերին շփման նոր միջոցներ, այդ թվում, ընտրել և ավելացնել sticker-ներ մանակագրության մեջ, արագ խմբագրել GIF ֆայլերը կամ լուսանկարները, վճարումներ կատարել, հրավիրել ընթրիքի կամ ֆիլմ դիտելու: Եվ այդ ամենը հասանելի կլինի «հաղորդագրությունների» մեջ: -0-