VivaCell-MTS–ը 16 մլն դրամ է հատկացրել Աուտիզմով տառապող երեխաների կենտրոնին
02.04.2013,
15:05
VivaCell-MTS ընկերությունը 16 մլն դրամ է հատկացրել Աուտիզմով տառապող երեխաների երևանյան կենտրոնին, երեքշաբթի ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն Աուտիզմի խնդրի վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերությունը 16 մլն դրամ է հատկացրել Աուտիզմով տառապող երեխաների երևանյան կենտրոնին, երեքշաբթի ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն Աուտիզմի խնդրի վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում։
Նա նշեց, որ VivaCell-MTS–ն արդեն 6 տարի է` համագործակցում է Կենտրոնի հետ` ձգտելով ֆինանսական օժանդակության միջոցով հնարավորինս բարձրացնել իրագործվող ծրագրերի արդյունավետությունը։
Ըստ նրա, ընդհանուր առմամբ 2009 թվականից մինչ օրս ընկերությունը Կենտրոնին է հատկացրել շուրջ 80.5 մլն դրամ։
«Անտարբերությունն ամենամեծ չարիքն է։ Կարելի է հաղթահարել ցանկացած խնդիր, եթե հասարակությունը մտահոգված է խնդրով և պատրաստ է օգնելու»,– ասաց Յիրիկյանը։
Երևանի Աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնը միակն է տարածաշրջանում։ Կենտրոնում ուսուցումը տարվում է միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդներով։ Կենտրոնն ամեն շաբաթ անցկացնում է 40 ժամ հատուկ թերապիա–դասեր։ Կենտրոնում ուսուցումն անվճար է։
Այսօր աշխարհում յուրաքանչյուր 88 երեխայից մեկը տառապում է աուտիզմով, յուրաքանչյուր 70 տղաներից մեկի մոտ ախտորոշվում է աուտիզմ։ Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ աշխարհում աուտիզմի մեկ դեպք է ախտորոշվում։ Վերջին տվյալներով, աուտիզմի ախտորոշումը տարեկան աճում է 10-17 տոկոսով։
Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով, 2008-2012 թվականներին Հանրապետական մանկական հոգենևրոլոգիական դիսպանսերում գրանցվել է մինչև 18 տարեկան երեխաների աուտիզմի 502 նոր դեպք։ Միաժամանակ, եթե 2008 թվականին աուտիստ–երեխաների թիվը կազմում էր 75, ապա 2011 թվականին` 118, իսկ 2012 թվականին` արդեն 121։
Ամերիկյան «Աուտիստների միության» տվյալներով, նման ախտորոշմամբ երեխայի դաստիարակումը, բուժումն ու սոցիալացումը միջինն արժե 3.5-5 միլիոն դոլար, իսկ աուտիստներին օժանդակելու համար պահանջվող տարեկան սուբսիդիաների ընդհանուր գումարը հասնում է 90 միլիարդ դոլարի։
Աուտիզմի մասին տեղեկության տարածման համաշխարհային օրն ամեն տարի նշվում է ապրիլի 2–ին` 2007 թվականից։ Այն սահմանվել է ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի կողմից` աուտիստական բնույթի շեղումներով մարդկանց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար։
Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: 0-