USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

VivaCell-MTS ընկերությունը «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդներին գերարագ ինտերնետի փաթեթ է առաջարկում

01.11.2012, 20:31
VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդները կարող են ստանալ գերարագ ինտերնետի փաթեթ` ամսական 1 ԳԲ-ի չափով:

VivaCell-MTS ընկերությունը «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդներին   գերարագ ինտերնետի փաթեթ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդները կարող են ստանալ գերարագ ինտերնետի փաթեթ` ամսական 1 ԳԲ-ի չափով:

Գերարագ փաթեթից օգտվելիս ինտերնետի արագությունը սակագնային պլանով չի սահմանափակվում և կախված է տվյալ տարածքի ռադիոծածկույթից և օգտագործվող մոդեմից:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0--