VivaCell-MTS-ը Հայաստանում «BlackBerry»-ի տերերին ինտերնետի և սոցիալական շփման ծառայությունների փաթեթ է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը BlackBerry սմարթֆոններից օգտվող կանխավճարային բաժանորդներին առաջարկում է նրանց համար ստեղծված «BlackBerry Social» սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Փաթեթը նախատեսված հատկապես երիտասարդների համար: Ակտիվացնելով փաթեթը` բաժանորդը ստանում է BlackBerry® ([email protected]) էլեկտրոնային փոստ:
«Այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող է վարել ամբողջ նամակագրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաթեթն առաջարկում է շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի, Google Talk-ի և ICQ-ի` հատուկ BlackBerry սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ,
շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով:
«BlackBerry Social» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:
Մեկ օրով բաժանորդագրման արժեքը, ներառյալ 5 ՄԲ Ինտերնետ, կազմում է 100 դրամ, յոթ օրով (50 ՄԲ)` 600 դրամ, 30 օրով (500 ՄԲ)` 2400 դրամ:
«BlackBerry Social» փաթեթի միացման կամ անջատման համար, ինչպես նաև փաթեթի մասին տեղեկություն ստանալու համար պետք է ուղարկել համապատասխան հրահանգ՝ *404*1#,*404*7#,*404*30#:
«BlackBerry Social» փաթեթի գործողության ժամկետի ավտոմատ
երկարացման կասեցումը կատարվում է հետևյալ հրահանգով՝ *404*000#, ծառայության կարգավիճակի ստուգումը՝ *404#:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի օպերատոր է, որն ունի 2G/3.75G/4G ցանց և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: 2005թ. հուլիսի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: -0-