Հուլիսի 1–ը Beeline-ում հայտարարվել է Հաճախորդների օր
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հուլիսի 1-ը հայտարարել է «Հաճախորդի օր», հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Միջոցառման շրջանակում, ընկերության ղեկավար անձնակազմն, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում և աշխատում են հաճախորդների հետ։
Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում և նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել և հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։
Քանի որ առջևում արձակուրդային շրջանն է, ուշադրության կենտրոնում հատկապես բաժանորդների ցանկություններն ու պահանջներն են Beeline ռոումինգ ծառայություների վերաբերյալ։
Ընկերության անձնակազմը բաժանորդներին ներկայացրել է ռոումինգում գործող ինտերնետի նոր սակագները, ինչպես նաև «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունն՝ ակտիվացնելով այն մոտ ժամանակներս արտերկիր մեկնող բաժանորդների համար:
«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է. հաճախորդների պահանջները փոխվում են շատ արագ, և մենք պետք է մշտապես աշխատենք դրանք բացահայտելու ուղղությամբ: Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց ևս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը և լուծում տալ խնդիրներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նա վստահություն է հայտնել, որ Հաճախորդի օրը արդյունավետ կլինի թե´ Beeline բաժանորդների և թե´ մեր աշխատակիցների համար:
Նրա խոսքով, միջոցառումը նաև կօգնի ավելի պարզ և հարմար ծառայություններ մատուցելու և շուկայում ամենահաճախորդամետ օպերատորը դառնալու գործում:
Նշենք, որ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հարցումների արդյունքում իրականացվել է ավելի քան 8700 հեռախոսազանգ մեր հաճախորդներին, նրանց կողմից բարձացված հարցերին տրվել են լուծումներ, բարեփոխվել են ավելի քան տասնյակ ընթացակարգեր, վերացվել են հաշիվների լիցքավորման ժամկետները, փոփոխվել են տարբեր ծառայությունների տրամադրման պայմանները ։
Նորագույն մեխանիզմների ներդրման շնորհիվ` Beeline-ի գրասենյակներում ավելացել է սպասարկման որակի վերահսկողությունն ու բարելավումը, և ներդրվել է գնային թափանցիկ և հստակ քաղաքականություն:
Բացի այդ, բոլոր երկրներում Beeline ռոումինգից օգտվող բաժանորդների համար գործում է անվճար հեռախոսահամար՝ +37480000612 ռոումինգի հետ կապված հարցերով խորհրդատվություն ստանալու համար:
Beeline ռոումինգ ծառայություների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ: –0–