USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հեռուստատեսություն գիշերօթիկի երեխաների համար

03.02.2016, 20:29
«Ռոստելեկոմն» IP հեռուստատեսությամբ ապահովեց Նուբարաշեն համայնքում գտնվող «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հեռուստատեսություն գիշերօթիկի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմն» IP հեռուստատեսությամբ ապահովեց Նուբարաշեն համայնքում գտնվող «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությունը, ուր հաճախում է 1-ից 12-րդ դասարանների շուրջ 70 երեխա, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հեռուստատեսային սարքը հնարավորություն կտա երեխաներին դասերից դուրս մանկավարժների ուղեկցությամբ դիտելու մի քանի տասնյակ ուսուցողական և գունագեղ մանկական, ինչպես նաև երաժշտական, սպորտային, ֆիլմերի, լրատվական ու ժամանցային հեռուստաալիքներ։

Ընդհանուր առմամբ 6-18 տարեկանների տարիքային խմբին հետաքրքրող հեռուստաալիքների թիվը «Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծառայությունների շարքում հասնում է 148-ի։

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ ուսումնական հաստատություններում դասերը փետրվարի1-ին վերսկսելու հրամանը՝ «Ռոստելեկոմն» անակնկալը մատուցեց անմիջապես նոր ուսումնական կիսամյակի մեկնարկին` փետրվարի 2–ին։

«Մեզ համար շատ կարևոր է բոլոր բաժանորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ, նույնքան կարևոր են Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում երեխաների և ծերերի խնամքի կենտրոններին տրամադրվող ծառայությունները։ Նուբարաշենի «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությանն աջակցություն ցուցաբերվում է 2013 թվականից, և այն շարունակական բնույթ է կրելու»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

 2013 թվականի հունիսին «Ռոստելեկոմը» Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատության տարածքում կառուցել է ներքին համակարգչային ցանց և մինչ օրս անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով է ապահովում հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը: -0-