The Washington Post–ը հայտարարել է իր ցանցային պարբերականի տեսական ժապավենի վճարովի հասանելիության տրամադրման մասին
13.06.2013,
12:28
The Washington Post թերթը հայտարարել է իր ցանցային պարբերականի տեսական ժապավենի վճարովի տրամադրման մասին, գրում է tasstelecom.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. The Washington Post թերթը հայտարարել է իր ցանցային պարբերականի տեսական ժապավենի վճարովի տրամադրման մասին, գրում է tasstelecom.ru–ն։
Պարբերականը նշում է, որ «հրավիրում է կազմակերպություններին տեղադրել դրանց հետ կապված նյութեր կամ որպես պատասխան պատրաստած ժապավենների հետ կապված մեկնաբանություններ»։ Մինչև 600 տպագիր նիշերով տեքստերն առաջարկվում է տեղադրել հենց այդ նյութերի տակ գովազդի իրավունքով։
Թերթի տերերը կարծում են, որ «նոր բացառիկ գովազդային նախաձեռնությունը», որի անվանումը պայմանականորեն կարելի է թարգմանել որպես «Վճարված հայացքներ» /Sponsored Views/, պահանջված կլինի հասարակական կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների կողմից, որոնք սեփական մոտեցումն ունեն ԱՄՆ–ի հրապարակային քաղաքականության հարցերին։ Ի հաստատումն բերվում են տեղական ճյուղային լոբբիստներից, բնապահպաններից և ազատականներից արդեն ընդունված տեքստերը։
Վաշիօնգտոնի ռուսալեզու կազմակերպությունների շարքում տեղական լրագրության առաջատարն այնքան հակառուսական և իր խմբագրական քաղաքականության հարցում այնքան «պատվիրված» է համարվում, որ այն հաճախ հեգնանքնով անվանում են «Պոտոմաքյան ճշմարտություն»։ Արդյո՞ք թերթն այժմ փողով կսկսի հրապարակել նաև այս տեսակետը, ցույց կտա ապագան։ Բայց խմբագրությունն արդեն նախազգուշացրել է, որ իրեն է վերապահում առաջարկվող տեքստերի ընտրության իրավունքը։ -0-