USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայտարարվել են «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև …» մրցույթի հաղթողները

05.07.2017, 18:28
Նախօրեին Երևանում ամփոփվել են «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև …» մրցույթի արդյունքները:
Հայտարարվել են «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև …» մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանում ամփոփվել են «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև …» մրցույթի արդյունքները:

Մրցույթի արդյունքներով, պարգևների արժանացան ընկերության` առաջին երեք տեղերը զբաղեցրած բաժանորդները: Ֆոտոմրցույթը մեկնարկել է ապրիլի 15-ին և ավարտվել մայիսի 31-ին: Դրան մասնակցել են «Ռոստելեկոմի» միայն ակտիվ բաժանորդները:

Մրցույթն ուղղված էր հեռահաղորդակցային օպերատորի բաժանորդների նախընտրությունների և կարծիքների բացահայտմանը և հավատարիմ հաճախորդներին շնորհակալություն հայտնելուն: Մրցույթի պայմաններով, բաժանորդները պետք է Facebook-ի իրենց էջում այնպիսի լուսանկար, պատկեր կամ գրաֆիկ պատկեր դնեին, որը կարտահայտեր «Ռոստելեկոմի» նկատմամբ սերը: Այնուհետև լուսանկարը պետք է հրապարակվեր ընկերության պաշտոնական էջում:

Առավելագույն թվով «լայք» հավաքած տասը լուսանկարներից հանձնաժողովն ընտրեց երեք հաղթողների: Գյումրու բնակիչ, առաջին տեղը զբաղեցրած Արթուր Մելիքյանին ընկերությունը Վիեննայի երկու ավիատոմս հանձնեց, իսկ երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրածները ստացան «Սմարթբոքս» սարքեր:

 Արթուր Մելիքյանը նշեց, որ 2013 թվականից «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ է: «Ես շնորհակալ եմ «Ռոստելեկոմ»-ին, այսպիսի ակցիաներն ավելի շատ պետք է լինեն»,- ասաց նա:

Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն:

 «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–