USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայփոստը հայտնել է ընկերության անունից խարդախության փորձի մասին

23.03.2020, 15:45
Հայփոստը հայտնել է ընկերության անունից խարդախության փորձի մասին
Հայփոստը հայտնել է ընկերության անունից խարդախության փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. Փոստի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն պարզաբանում է անհայտ անձանց կողմից ընկերության անունից խարդախության փորձի մասին: Այս մասին հայտնել է Հայփոստի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են Հայփոստից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել»,- նշվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հափոստը հիշեցնում է, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով։-0-