Հայաստանն ամբողջովին պատրաստ է անցում կատարել թվային հեռարձակման. Ամալյան
13.08.2015,
17:45
Հայաստանը պատրաստ է անցնել թվային հեռարձակման, հինգշաբթի լրագրողներին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պատրաստ է անցնել թվային հեռարձակման, հինգշաբթի լրագրողներին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։
Ըստ նրա, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են հուլիսի 30–ին։
Ավելի վաղ Հայաստանում ծրագրվում էր թվային հեռարձակման անցնել 2015 թվականի հուլիսից, սակայն ավելի ուշ որոշվեց նախագիծն իրականացնել 2016 թվականի սկզբից։
«Հայաստանի բնակավայրերն արդեն 99.5 տոկոսով ապահովված են թվային հեռուստատեսության ծածկույթով։ Խոսքը ցամաքային հեռարձակման մասին է»,– ասաց Ամալյանը։
Նա նշեց, որ ոչ մի երկրում հնարավոր չէ հարյուրտոկոսանոց ծածկույթ ապահովել, քանի որ կան անհասանելի վայրեր, որոնք հեռուստաաշտարակների «ստվերում» են գտնվում։
«Թվային հեռուստատեսությունն ապահովում է առավել բարձր տեխնիկական որակով հեռուստաազդակներ և ռադիոազդակներ, ինչպես նաև ավելի որակյալ պատկեր։ Թվային հեռուստատեսությունն անալոգայինից տարբերվում է, նախևառաջ, ինտերակտիվությամբ»,– նշեց Ամալյանը։
Թվային հեռուստատեսության առավելությունների շարքում փորձագետը նշեց լեզվի և ենթագրերի ընտրության հնարավորությունը։
«Մենք ինքներս կարող ենք հանել վազող տողը, ինչպես նաև դիտել բացթողած տողը` հետ պտտելով։ Բոլոր հեռուստաընկերությունները հնարավորություն կունենան նաև ստեղծել նոր, հետաքրքիր ծրագրեր հեռուստադիտողների համար»,– նշեց Ամալյանը։
Ըստ նրա, հայկական հեռուստաընկերություններն արագ կհարմարվեն նոր տեխնիկական հնարավորություններին և ինտերակտիվ հաղորդումներ կստեղծեն։
«Հեռուստադիտողը հնարավորություն կունենա ընտրել այն, ինչ իսկապես ցանկանում է դիտել»,– ավելացրեց Ամալյանը։
Փորձագետն ավելացրեց, որ Երևանում թվային հեռուստատեսության ծառայությունների մատուցումը սկսվել է դեռևս 2014 թվականի նոյեմբերից, հեռարձակումն իրականացվում է 212 հեռուստակայաններից, մնացածն ապահովվում է արբանյակային հեռարձակման միջոցով։
Թվային հեռուստատեսությունը պատկերն ու ձայնը փոխանցում է թվային ալիքների միջոցով, տեսաազդանշանի և ձայնաազդանշանի կոդավորման օգնությամբ։ Ժամանակակից թվային հեռուստատեսության հիմքը MPEG տվյալների սեղմման չափանիշն է։ -0-