USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ է հայտարարվում

30.03.2012, 19:44
Հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգնությամբ տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված նորարարական նախագծերի մրցույթը կանցկացվի Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:
Հայաստանում ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ է հայտարարվում
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգնությամբ տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված նորարարական նախագծերի մրցույթը կանցկացվի Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:

Մրցույթը կազմակերպվել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի և Եվրասիա Միջազգային Համալսարանի (ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության կողմից: Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 12-ը:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ «Պետական ծառայություններ», «էլեկտրոնային առևտուր», «ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում», «Գործարարության նոր և նորարար ուղղություններ»:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով: 1-ին փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, որոնցից կընտրվեն նորարարները և մրցունակները: Այնուհետև մասնակիցների ցանկությամբ և փորձագետների գնահատման արդյունքներով կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք էլ մրցութային 2-րդ և 3-րդ փուլերի ընթացքում մենթորների և մասնագետների աջակցությամբ կմշակեն իրենց գաղափարները` կառուցելով նորարական գաղափարի բիզնես-մոդելը և ձգտելով այն հասցնել փորձնական նախատիպի կամ աշխատանքային մոդելի տեսքի:

Հաղթող թիմերը նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու Դիջիթեք Բիզնես Ֆորում և Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողովի IT-Start-ups մրցույթում:

Բացի այդ, նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլաններ և փաստաթղթեր ֆոնդահայթայթման համար:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Ներկայում Միությունում ընդգրված է շուրջ 40 ընկերություն, որոնք ներկայացնում են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: -0-