USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանում 2025թ․-ին ՏՏ ոլորտում գործող ընկերությունների թիվը կազմել է 12.026, ոլորտի շրջանառությունը՝ ավելի քան 1 տրիլիոն դրամ․ նախարար

Այսօր, 13:07
Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 2017 թվականին 15.350 էր, 2024-ին՝ 41.541, 2025 թվականին՝ 41.431: 2025 թվականին, 2017 թվականի համեմատությամբ, աճը կազել է 2,6 անգամ
Հայաստանում 2025թ․-ին ՏՏ ոլորտում գործող ընկերությունների թիվը կազմել է 12.026, ոլորտի շրջանառությունը՝ ավելի քան 1 տրիլիոն դրամ․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2017թ․-ին ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների քանակը 650 էր: 2024 թվականին այն 8396-ն էր, 2025 թվականին այն կազմել է 12.026: 2025 թվականին, 2017 թվականի համեմատությամբ, աճը կազմել է 18,5 անգամ:

Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 2017 թվականին 15.350 էր, 2024-ին՝ 41.541, 2025 թվականին՝ 41.431: 2025 թվականին, 2017 թվականի համեմատությամբ, աճը կազել է 2,6 անգամ»,- ասաց Հայրապետյանը: 

Նախարարի տեղեկացմամբ՝ ոլորտի շրջանառությունը 2017-ին կազել է 306 մլրդ 40 մլն դրամ, 2024-ին՝ 915 մլրդ 800 մլն դրամ, 2025-ին՝ ավելի քան 1 տրիլիոն դրամ, իսկ 2017թ․-ի համեմատությամբ՝ 2025թ․-ին աճը կազմել է 3,2 անգամ: 

«Արտահանումների ընդհանուր ծավալը 2017թ․-ին կազմել է 135 մլրդ 440 մլն դրամ, 2024թ․-ին՝ 702 մլրդ 102 մլն դրամ, 2025թ․-ին՝ 711 մլրդ 500 մլն դրամ, 2025 թվականին, 2017-ի համեմատությամբ, աճը կազմել է 5,2 անգամ»,- նշեց նախարարը: