Google–ը կարողանում է հասկանալ «Հարրի Փոթերի» հմայախոսքերը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ձայնային որոնման «Ok, Google» ծառայությունը սովորել է ճանաչել բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերի» գրքերի հմայախոսքերը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, հղում անելով Google ընկերության բլոգին, այժմ օգտատերերը կարող են միացնել իրենց սմարթֆոնի լապտերը «Lumos» հմայախոսքով (Ռոուլինգի գրքերում այդ հմայախոսքով փոքրիկ լույս էին վառում կախարդական փայտիկի ծայրին): Լապտերն անջատելու համար հարկավոր է արտասանել «Nox»: Եթե օգտատերը ցանկանում է անջատել իր սարքի ձայնը, բավական է արտասանել «Silencio»:
Բացի այդ Google-ի հաղորդագրության մեջ նշել են, որ Google Street View հավելվածի միջոցով օգտատերերը կկարողանան այցելել 1926 թ.-ի Նյու Յորքը, որտեղ տեղի են ունենում «Ֆանտաստիկ գազանները և դրանց բնակության վայրը» ֆիլմի գլխավոր իրադարձությունները, որը հիմնվում է Ռոուլինգի համանուն գրքի վրա:
Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016 թ.-ի նոյեմբերի 17-ին:
Գործառույթը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգ ունեցող սմարթֆոններին: -0-