USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

GNC-ALFA-ն (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) 2014թ.–ին 30 հազար բաժանորդ կմիացնի սեփական հեռախոսային ցանցին

06.11.2013, 14:16
GNC-ALFA ընկերությունը (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) նախատեսում է 2014թ.–ին 30 հազար բաժանորդ միացնել սեփական հեռախոսային ցանցին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «GNC-ALFA» ՓԲԸ գլխավոր փոխտնօրեն Բորիս Դեմիրխանյանը։
GNC-ALFA-ն (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) 2014թ.–ին 30 հազար բաժանորդ կմիացնի սեփական հեռախոսային ցանցին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. GNC-ALFA ընկերությունը (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) նախատեսում է 2014թ.–ին 30 հազար բաժանորդ միացնել սեփական հեռախոսային ցանցին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «GNC-ALFA» ՓԲԸ գլխավոր փոխտնօրեն Բորիս Դեմիրխանյանը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել թույլատրել GNC-ALFA  ընկերությանը (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) ֆիքսված հեռախոսային ցանցի նոր ոչ աշխարհագրական կոդեր զբաղեցնել։ Մասնավորապես արդեն գործող 6046 ոչ աշխարհագրական կոդի հետ մեկտեղ տրամադրվում է հինգ նոր կոդ`6071, 6072, 6073, 6074 և 6075 և նրանց համարների շարքը։

«Այժմ ընկերությունն ունի ֆիքսված կապի 5,5 հազար բաժանորդ, իսկ բիզնես պլանի համաձայն` այն ակնկալվող ծավալը, որը մենք նախատեսում ենք իրականացնել 2014թ.–ին, կկազմի ևս 30 հազար բաժանորդ` ծածկույթի ամբողջ տարածքով»,– ասաց Դեմիրխանյանը։

Ըստ նրա` միացումների նման ծավալի ապահովման որոշակի մասնաբաժին կզբաղեցնի «Երեքը մեկում» առաջարկվող սակագնային փաթեթը, որտեղ ընդգրկված են հեռախոսային ծառայությունները։

Նա ընդգծեց, որ ընկերության ցանցի ծածկույթն այսօր կազմում է Հայաստանի 14 քաղաքները և Երևանի երեք թաղամասերը։

«Մինչև տարեվերջ մենք կավարտենք միացումը և մեր ծառայությունները կգործարկենք Հայաստանի ևս երեք քաղաքներում և 80 տոկոսով Երևանի ծածկույթ կապահովենք։ Երևանի մնացած մասը և որոշ քաղաքներում ծառայությունների միացումը նախատեսված է 2014թ.–ին»,–ասաց Դեմիրխանյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ընկերության ծրագրերի համաձայն` նախատեսված է երկրի բնակչության 65–67 տոկոսի համար ծառայությունների հասանելիություն ապահովել, ինչը գործնականում կկազմի Երևանը և հանրապետության բոլոր խոշոր քաղաքները։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ GNC-ALFA ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:

GNC-ALFA –ն հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: –0–