France Telecom-ը կօգնի Հայաստանի ֆուտբոլի երկրպագուներին մասնակցել Եվրո-2012-ի բացման հանդիպմանն ու եզրափակչին
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. France Telecom ընկերությունը (ապրանքանիշը` Orange) հնարավորություն է ընձեռել Հայաստանի ֆուտբոլի երկրպագուներին մասնացկել Եվրո-2012-ի բացման հանդիպմանն ու եզրափակչին, որոնք կանցկացվեն Վարշավայում և Կիևում, տեղեկացրել է Orange Armenia ընկերության մարկետինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ֆուտբոլասերներն այսօրվանից հնարավորություն կստանան շահել Եվրո-2012-ի ուղեգրեր` www.supporterscup.orange.com կայքում ներկայացված օն-լայն խաղերում հավաքելով առավելագույն միավորներ: Գլխավոր մրցանակի հաղթողը հնարավորություն կստանա մեկնել խաղերի 11 հոգուց բաղկացած թիմի կազմում: Ֆուտբոլի երկրպագուները որպես մրցանակ կստանան նաև հեռախոսներ և հուշանվերներ:
«Եվրո-2012-ն առանձնահատուկ իրադարձություն կդառնա ոչ միայն Orange-ի հաղթողների, այլև մյուս ֆուտբոլասերների համար, ովքեր իրական ռեժիմով կկարողանան հետևել Եվրոպայի առաջնության խաղերին ծրագրային ներդիրի շնորհիվ, որոնք կհանձնվեն երկրպագուներին», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մկրտչյանը:
Orange-Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան իր հերթին նշել է, որ France Telecom-ը, 2011 թ.-ին ՈՒԵՖԱ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն, Եվրո-2012-ի պաշտոնական գործընկերն է, իսկ Լեհաստանում գործող Orange ընկերության բաժանմունքը, որտեղ կանցնեն հանդիպումների մեծ մասը, կդառնա Եվրո-2012-ի էքսկլյուզիվ գործընկերն ու տեխնիկական աջակցություն կցուցաբերի:
Դյութուան նաև նշել է, որ Orange-ը տարատեսակ մրցույթներ և անակնկալներ է պատրաստել եվրոպական 11 երկրների, այդ թվում նաև Հայաստանի ֆուտբոլի երկրպագուների համար:
Խաղերի ուղեգրեր ստանալու հնարավորություն կունենան Հայաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Լյուքսենբուրգի, Մոլդովայի և Շվեյցարիայի ֆուտբոլի երկրպագուները:
Եվրո-2012-ը կանցկացվի հունիսի 8-ից հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում: Հանդիպումները կանցկացվեն Խարկովում, Լվովում, Դոնեցկում, Կիևում, ինչպես նաև Վարշավայում, Վռոցլավումմ, Գդանսկում և Պոզնանում:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ էմատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարիներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին: --0--