USD
368.35
EUR
428.98
RUB
5.1274
GEL
138.22
2026 թ. հունիսի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա

20.02.2023, 12:15
Օգտահաշիվների իսկության վճարովի ստուգման հնարավորություն կհայտնվի Facebook-ում  և Instagram-ում
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Օգտահաշիվների իսկության վճարովի ստուգման հնարավորություն կհայտնվի Facebook-ում և Instagram-ում։

Այս մասին կիրակի հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

«Այս շաբաթ մենք սկսում ենք ներդնել Meta Verified ֆունկցիան, որը բաժանորդային ծառայություն է։ Այն թույլ կտա աստատել ձեր օգտահաշիվն անձը հաստատող պետական ID-ով, ստանալ կապույտ նշան, լրացուցիչ պաշտպանություն ձեր անձը կեղծող հաշիվներից և ուղիղ կապ հաճախորդների սպասարկման ծառայության հետ», – գրել է Ցուկերբերգը Facebook–ում։

Ցուկերբերգը նաև նշել է, որ օգտահաշվի իսկության ստուգման արժեքը կկազմի ամսական 11,99 դոլար՝ վեբ տարբերակի համար և ամսական 14,99 դոլար՝ iOS շարժական սարքերի համար:

«Այս շաբաթ մենք այն (նոր ֆունկցիան) կգործարկենք Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ շուտով արդեն` մյուս երկրներում», – գրել է Ցուկերբերգը։-0-