USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում ազգային պարերին նվիրված հայ–հնդկական նախագծին նվիրված նամականիշեր են մարվել

29.08.2018, 18:45
«Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային նվիրված երկու նամականիշ մարվեց և շրջանառության մեջ դրվեց Երևանում։
 Երևանում ազգային պարերին նվիրված հայ–հնդկական նախագծին նվիրված նամականիշեր են մարվել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային նվիրված երկու նամականիշ մարվեց և շրջանառության մեջ դրվեց Երևանում։

Ինչպես հայտնեց «ՀայՓոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը, նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի փոստի՝ ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով արեք» պարը, որի հիմքում ընկած է Կոմիտասի հավաքածուում ներառված «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը։

Երկրորդ նամականիշին պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից է:

Հայկական նամականիշի հեղինակը Վահագն Մկրտչյանն է, իսկ հնդկական
նամականիշի հեղինակը՝ Սուրեշ Կումարը:

Նամականիշերի անվանական արժեքը կազմում է 280 դրամ (մոտ 60 ցենտ)։ Նամականիշերը տպվել են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 40.000-ական օրինակ տպաքանակով։ -0-