Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետը առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։
Նա նշել է, որ դա թույլ կտա երեխաներին ավելի լավ սովորել և պաշտպանվել կիբերբուլինգից։
«Դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ մեր երեխաները կրթվում են ու ընկերանում։ Բայց երբ բջջայինը դասարանում դառնում է ամեն պահի «գայթակղիչ»՝ գիտելիքը, անմիջական շփումը և նույնիսկ խաղը մնում են երկրորդ պլանում»,-գրել է Ավինյանը Facebook-ի իր էջում։
Նա հղում է կատարել միջազգային փորձին՝ ասելով, որ հեռախոսների արգելքից հետո աշակերտները սկսել են առաջադիմություն ցուցաբերել ուսման մեջ։
«Մենք էլ ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է»,- շեշտել է Ավինյանը։