USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Էլեկտրոնային կապի ոլորտում գործող ընկերությունների արտոնագրումը Հայաստանում կարող է չեղյալ հայտարարվել

15.11.2012, 19:11
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային կապի մասին» օրենքի և հարակից այլ օրենքների լրացումներին, որոնք ենթադրում են ոլորտում գործունեության իրականացման արտոնագրերի, ռադիոհաճախականությունների օգտագործման համար փաստաթղթերի էական կրճատում և կոդերի ու համարների գրանցման  թույլտվության հանում:
Էլեկտրոնային կապի ոլորտում գործող ընկերությունների արտոնագրումը Հայաստանում կարող է չեղյալ հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային կապի մասին» օրենքի և հարակից այլ օրենքների լրացումներին, որոնք ենթադրում են ոլորտում գործունեության իրականացման արտոնագրերի, ռադիոհաճախականությունների օգտագործման համար փաստաթղթերի էական կրճատում և կոդերի ու համարների գրանցման  թույլտվության հանում:

«Իմաստն այն է, որ ոլորտում չեղյալ են հայտարարվում լիցենզավորումը և ներդրվում է կազմակերպությունների կողմից նմանատիպ գործունեության իրականացման վերաբերյալ իրազեկման ընթացակարգ»,- ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը:

Ըստ նրա, ինտերնետի և ձայնային ծառայությունների տրամադրման գործընթացի լիցենզավորումը կհանվի «Էլեկտրոնային կապի մասին» օրենքի լրացումների ընդունումից անմիջապես հետո, իսկ կապի ցանցերի կառուցման և շահագործման ոլորտում արտոնագրերի հանումը տեղի կունենա մինչև 2015 թվականը:

Կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը միաժամանակ հայտարարեց, որ լրացումները թույլ կտան ձայնային ծառայություններ մատուցող ընկերություններին ձեռք բերել անհրաժեշտ հաճախականությունն առանց արտոնագրի:

Եղիազարյանն ավելացրեց, որ այս լրացման ընդունման արդյունքում չարժե սպասել հայկական շուկայում ձայնային կապի նոր խոշոր օպերատորի, քանի որ գործող ընկերությունների կողմից ցանցերի ծածկույթը մոտենում է 100 տոկոսի:

«Բայց ինտերնետի համար դաշտն ազատ է»,- ասաց նա:

Այսօր Հյաստանւոմ գործում է բջջային երեք օպերատոր` «ԱրմենՏել», (Beeline ապրանքանիշ), VivaCell-MTS-ը (Ղ-Տելեկոմ) և «Orange Armenia» (Orange ապրանքանիշ)։

Ներկայում Հայաստանում մոտ 120 ընկերություններ ունեն ձայնային կապի (IP-հեռախոսակապ) ծառայությունների և ինտերնետի տրամադրման արտոնագրեր, իսկ 70 ընկերություններ՝ կապի ցանցերի անցկացման և շահագործման արտոնագրեր: -0-