Beeline բջջային կապի բաժանորդները Հայաստանում կարող են ստանալ բոնուսներ միջազգային մուտքային զանգերից
06.06.2012,
18:33
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության մեկնարկի մասին:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության մեկնարկի մասին:
Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, ծառայությունը գործում է մինչև 2012թ.-ի հունիսի 30-ը և հասանելի է կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Ծառայությունն ակտիվացնելու դեպքում յուրաքանչյուր մեկ րոպե լրիվ միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին կգումարվի 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է ծախսել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ուրախացնել բաժանորդներին իր նոր ակցիաներով և ծառայություններով: Մեր նոր առաջարկը հնարավորություն կտա ստանալ կապի ծառայությունների լրացուցիչ բոնուսներ և տնօրինել դրանք ըստ հայեցողության, ինչը շփումը կդարձնի ավելի հաճելի և երկարատև», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հարցում *333#, իսկ անջատել հետևյալ հրահանգով` *330#: Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշռը USSD հարցման օգնությամբ` *103#:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-