USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

ECOS ընկերությունը հայտարարում է լավագույն դիզայն նախագծի մրցույթ`«FEZ ECOS Design Competition» 3 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով

21.01.2019, 11:26
ECOS-ն ակնկալում  է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն  ստեղծել  Հայաստանի ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
ECOS  ընկերությունը հայտարարում է լավագույն դիզայն նախագծի մրցույթ`«FEZ ECOS Design Competition» 3 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. ECOS-ն ակնկալում է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում նորարար տեխնոլոգիաների և մարզերի բալանսավորված զարգացման մեջ:

«Շուտով մենք մեկնարկելու ենք ինդուստիալ մայնինգի կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը հիմնած է լինելու «Հրազդանի» ՀԷԿ-ի հովացման աշտարակի վրա։ Այն դառնալու է նորարարական ստարտափների համար ստեղծվող տեխնոլոգիական քլաստերի մի մասը, ինչպես նաև կատարելու է ԱՏԳ-ի տվյալների կենտրոնի գործառույթները։ ECOS-ը նորարար տեխնոլոգիաների շուկայում սկզբունքորեն նոր մոտեցումներ է առաջարկում։ Մենք միասնական ջանքերով հասնում ենք մեծ նպատակների, այլ ոչ թե մրցում միմյանց հետ», – հայտնում են ընկերությունից։

Մրցույթի մասնակցությանն են հրավիրվում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետներ, մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններ, ուսանողներ և շրջանավարտներ:

Մրցույթը հայտարարվում է երեք անվանակարգերում.

1. Հովացման աշտարակի լավագույն դիզայն.

2. ԱՏԳ վարչական գրասենյակի լավագույն դիզայն.

3. Շրջակա տարածքի լանդշաֆտի լավագույն դիզայն.

Հաղթողներն ու եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան նվերներ և ֆինանսավորում` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար:

«ECOS - ընկերությունը նպատակ է հետապնդում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն տալ երիտասարդ և ստեղծագործ մարդկանց, ներկայացնել իրենց հայացքներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ: Գլոբալիզացման շրջանում, երբ գերիշխում են տեխնոլոգիական առաջընթացներն ու զարգացումները , ստեղծվում է վերաիմաստավորման անհրաժեշտություն քաղաքի, մարդու և բարձր տեխնոլոգիաների միջև: Մենք ցանկանում ենք, որպեսզի այն արտացոլի ECOS-ի տեսլականը, այդ իսկ պատճառով մենք սիրով սպասում ենք Ձեր մտահաղացումներին», – մեկնաբանում է ECOS ընկերության ղեկավարող գործընկեր Իլյա Գոլդբերգը։

Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության հովանու ներքո, առաջատար մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջատար լրատվամիջոցների կողմից լուսաբանման միջոցով:

Մրցույթն անցկացվում է 2019 թվականի հունվարի 15 ից մինչև 2019 թվականի մարտի 15 ներառյալ:

Մասնակցության հայտն կարելի է ուղարկել հետևյալ հղումով։ Մրցույթի կանոններին հնարավոր է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։

Հրազդանի ԱՏԳ–ն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում` Հրազդան քաղաքում, որի հիմնական գործառույթն է ՀՀ ում բարձր տեխնոլոգիաների ներդնումը, զարգացումն ու կիրառումը: ECOS ընկերությունը հանդիսանում է Հրազդան քաղաքում ԱՏԳ-ի ստեղծման կազմակերպիչը: ԱՏԳ ի հիման վրա ստեղծվում է էկոհամակարգ, որտեղ գործելու են ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծեր` կրթական նախագծերից և հետազոտական լաբորատորիաներից մինչև ներդրումների ներգրավվման էլեկտրոնային հարթակներ:

ECOS ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով զինված թվային Հայաստանի այցեքարտն է, որն ավելի ու ավելի գաղթակղիչ է դառնում արտասահմանյան ներդրումների ներգրավման և թվային տեխնոլոգիաների արտահանման տեսանկյունից։

Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգերի ստեղծումն ու ներդրումը, արտահանման ուղղվածություն ունեցող և բարձր տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների տեխնոլոգիապես կայուն զարգացման ապահովումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների ներգրավվումն ու Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովումը։–0–