USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կզբաղվի Nokia հետազոտական կենտրոնի ստեղծմամբ

27.12.2012, 17:16
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կզբաղվի Nokia հետազոտական կենտրոնի ստեղծմամբ։  
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կզբաղվի Nokia հետազոտական կենտրոնի ստեղծմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կզբաղվի Nokia հետազոտական կենտրոնի ստեղծմամբ։  
Համապատասխան որոշումը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է հինգշաբթի օրվա նիստում։

««Մասնավոր հատված – Nokia ընկերություն – Համաշխարհային բանկ – կառավարություն» համագործակցության ձևաչափում կստեղծվի լուրջ արտադրական և գիտահետազոտական կենտրոն»,– ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով որոշման նախագիծը։

Նախարարն առաջարկեց լիազորել EIF–ին համապատասխան համաձայնագիր ստորագրել և արագացնել կենտրոնի ստեղծման գործընթացը։

Նա ավելացրեց, որ Nokia ընկերության տարածաշրջանային հետազոտական լաբորատորիան, որը միակը կլինի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում, ներկայում ձևավորման գործընթացում է։ -0-