Ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող «Viva» սակագնային պլանների շարք ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող նոր, հարմարավետ ու մատչելի «Viva» սակագնային պլանների շարք, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Շարքը բաժանորդներին թույլ կտա զգալիորեն օպտիմալացնել հաղորդակցման ծախսերը, քանի որ ներառում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատչելի փաթեթներ՝ մեկ սակագնային պլանի շրջանակում:
Ֆիքսված գումարի դիմաց բաժանորդը ստանում է խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 ֆիքսված ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն և, իհարկե՝ շարժական գերարագ ինտերնետ:
«Viva» սակագնային պլանների առանձնահատկությունն այն է, որ բաժանորդն առաջարկվող տարբերակներից կարող է ընտրել իր հաղորդակցման կարիքներին առավելագույնս համապատասխանողը՝ ներառված ներցանցային, դեպի այլ ցանցեր և արտերկիր խոսելաժամանակի, գերարագ ինտերնետի նախընտրելի ծավալով, SMS հաղորդագրությունների նախընտրելի քանակով, և այս ամենը՝ մատչելի գումարի դիմաց:
Բացի այդ, «Viva» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է հեշտությամբ անցում կատարել մեկ սակագնային պլանից մյուսին, ինչպես նաև, ըստ նախընտրության՝ վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով` նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակների որոշակի սահմանափակումները:
««Viva» սակագնային պլանների շարքը ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում առաջարկելու նոր մոտեցում է: Սակագնային պլանների նոր շարքը ճկուն է և առավելագույնս հարմարեցված բաժանորդի կարիքներին: Հարկ է նշել, որ բաժանորդն, ըստ նախընտրության, կարող է վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով, նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակներին բնորոշ սահմանափակումները: «Viva»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է մեկ տարբերակից անցում կատարել մյուսին՝ իր հայեցողությամբ և առանց սպասարկման կենտրոն այցելելու», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: -0-