USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

DigiTec Expo բջջային հավելվածն է գործարկվել Google Play–ում

30.09.2016, 14:25
12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի DigiTec Expo բջջային հավելվածն արդեն հասանելի է Google play-ում:
DigiTec Expo բջջային հավելվածն է գործարկվել Google Play–ում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի DigiTec Expo բջջային հավելվածն արդեն հասանելի է Google play-ում, ուրբաթ հայտնեցին Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից։

Բջջային նոր հավելվածը ԴիջիԹեքի բոլոր մասնակիցներին և այցելուներին թույլ կտա հեշտ կողմնորոշվել ցուցահանդեսային տարածքում, քարտեզի վրա տեսնել, թե որ ընկերությունը որտեղ է գտնվում։ Հավելվածում առկա է օրակարգ։ DigiTec Expo բջջային նոր հավելվածը ներառում է նաև ներկայացված ընկերությունների մասին տեղեկություն, ինչպես նաև՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ինֆորմացիա։

Բջջային հավելվածը ստեղծվել է FlyCode ընկերության կողմից, որը նույնպես մասնակցում է ԴիջիԹեք ցուցահանդեսին:

Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը կընթանա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, «Երևան էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում): Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը: -0-