Հայաստանի վրա կատարված DdoS գրոհներն ավելի մեծ մտահոգություն են առաջացնում
20.05.2014,
14:54
Հաքերների DdoS գրոհներն ավելի մեծ մտահոգություն են առաջացնում համաշխարհային ցանցային անվտանգության առումով։ Վերջին ժամանակներում Հայաստանը նույնպես ավելի հաճախ է ենթարկվում նմանատիպ գրոհների, ասվում է տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Նորավանք» ԳԿՀ տեղեկատվական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ սամվել Մարտիրոսյանի հոդվածում։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հաքերների DdoS գրոհներն ավելի մեծ մտահոգություն են առաջացնում համաշխարհային ցանցային անվտանգության առումով։ Վերջին ժամանակներում Հայաստանը նույնպես ավելի հաճախ է ենթարկվում նմանատիպ գրոհների, ասվում է տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Նորավանք» ԳԿՀ տեղեկատվական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ սամվել Մարտիրոսյանի հոդվածում։
DdoS գրոհների վտանգն այն է, որ դրանց ժամանակ համակարգչահեններն օգտագործում են ամբողջ աշխարհով սփռված հազարավոր վարակված համակարգիչներ, և հաճախ անհնար է պարզել, թե ով և ինչու է դա անում։ Բացի այդ, այդպիսի գրոհներն ավելի հզոր են դառնում, իսկ դրանց իրագործումը` ավելի էժան։
Incapsula կազմակերպության տվյալների համաձայն, արդեն այժմ 2014 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է DdoS գրոհների 240-տոկոսանոց աճ։ Բացի այդ, կտրուկ ավելացել է առանձին գրոհների հզորությունը։ Այսպես, Incapsula–ի տվյալներով, նշանակետի նկատմամբ գրոհի հզորությունն արդեն հասնում է 180 Gbps–ի (Նկար 1)։ DdoS գրոհներից պաշտպանությամբ զբաղվող Clowdflare կազմակերպությունը հայտնում է ավելի կտրուկ թռիչքաձև աճի մասին։ Այդ կազմակերպության տվյալներով, արդեն գրանցվել է գրոհ, որի հզորությունը հասել է 400 Gbps–ի։
Այդ հզորության գրոհները կարող են կաթվածահար անել մեծ հանգույցներ` ընդհուպ մինչև ոչ մեծ պետությունների ցանցերի աշխատանքը։ Այդպիսի փորձ արդեն եղել է։ Այսպես, 2007 թվականին Էստոնիայի վրա հարձակման հետևանքով շարքից դուրս են եկել երկրի ոչ միայն տեղեկատվական և այլ հանգույցներ, այլ նաև գրեթե ամբողջովին ոչնչացվել են պետական կառույցների` ցանցի միջոցով իրականացվող գործառույթները։ Ընդ որում` գրոհի հզորությունն այդ պահին հասնում էր ընդամենը 100 Mbps–ի, ինչն անհամեմատելի է այսօրվա հզոր գրոհների հետ։ Զանգվածային գրոհներ են դիտվել նաև 2008 թվականի ռուս–վրացական պատերազմի ժամանակ։
DdoS հզորության աճը 2013-2014 թվականներին` Incapsula կազմակերպության տվյալների համաձայն։
Հայաստանը նույնպես դառնում է DdoS գրոհների նշանակետ։ Հասարակական իրարանցում ստեղծած առաջին հզոր գրոհները գրանցվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Պատվիրատուներին հայտնաբերելն անհնար էր, այնպես որ, հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, կարելի է միայն ենթադրել, որ պատճառը երկրի ներսում էր։
Սակայն վերջին գրոհները հիմնականում դրսից էին։ Այսպես, երկկողմանի լայնածավալ DdoS գրոհներ են իրականացվել հայկական և ադրբեջանական կայքերի նկատմամբ Ռամիլ Սաֆարովի շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ 2012 թվականի սեպտեմբերին։
Մտահոգություն են առաջացնում 2013 թվականի նոյեմբերից գրանցվող և պարբերաբար կրկնվող գրոհներն ինչպես Հայաստանում տեղակայված կոնկրետ կայքերի, այնպես էլ Հայաստանի ցանցային մեծ հանգույցների նկատմամբ։ Google–ի Digital Map Attack կայքի տվյալներով, Հայաստանի ցանցի վրա 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի ապրիլն իրականացվել է ութ խոշոր գրոհ, որոնց հզորությունը հասնում էր 50 Gbps–ի, ինչը համեմատելի է ամբողջ Հայաստանի ինտերնետ տրաֆիկի հետ։
Հայաստանի վրա գրոհների ամսաթվերն ու հզորությունը`
2013 թ. նոյեմբերի 2` 38 Gbps
2013 թ. նոյեմբերի 12`6 Gbps
2013 թ. նոյեմբերի 21`10 Gbps
2013թ. նոյեմբերի 29`40 Gbps
2013 թ.դեկտեմբերի 4` 18 Gbps
2014 թ. մարտի 5` 3 Gbps
2014 թ. մարտի 31` 20 Gbps
2014թ. ապրիլի 1-3` 50 Gbps
Գրոհների հետևանքով Հայաստանում տեղադրված մի շարք կայքերի աշխատանքն անհասանելի է դարձել օգտագործողների համար։ Բացի այդ, նկատվում են ինտերնետ կապի խափանումներ։ DDoS գրոհների հզորության աճի միտումը մեծ անհանգստություն է առաջացնում և արդիականացնում է ազգային մակարդակով համապատասխան լուծումներ մշակելու հարցը։
-0-