USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Դատը շահելու դեպքում Բոստոնի համալսարանը Apple ընկերությունից 75 մլն դոլար կստանա

04.07.2013, 12:05
Բոստոնի համալսարանը հայց է ներկայացրել ամերիկյան Apple կորպորացիայի դեմ։ Այս մասին գրում է Boston Herald–ը։ Հայցվորի կարծիքով` Apple–ն իր iPhone 5, iPad և MacBook Air սարքերում անօրինական կերպով օգտագործել է էլեկտրոնային կիսահաղորդիչ, որը պատենտավորել է համալսարանի պրոֆեսոր Թեոդոր Մուստակասը դեռ 1997 թվականին։
Դատը շահելու դեպքում Բոստոնի համալսարանը Apple ընկերությունից 75 մլն դոլար կստանա
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բոստոնի համալսարանը հայց է ներկայացրել ամերիկյան Apple կորպորացիայի դեմ։ Այս մասին գրում է Boston Herald–ը։ Հայցվորի կարծիքով` Apple–ն իր iPhone 5, iPad և MacBook Air սարքերում անօրինական կերպով օգտագործել է էլեկտրոնային կիսահաղորդիչ, որը պատենտավորել է համալսարանի պրոֆեսոր Թեոդոր Մուստակասը դեռ 1997 թվականին։

Հայցը ներկայացվել է Մասաչուսեթսի շրջանային դատարան։ Boston Herald–ը սա «ռումբ» է անվանել։

«Մեղադրյալի գործողությունը մեծ վնաս են հասցրել և դեռ շարունակում են հասցնել համալսարանին»,– գրել է հայցվորն իր պահանջում։

Փորձագետների կարծիքով` եթե համալսարանը դատը շահի, ապա Apple ընկերությունից կպահանջի շուրջ 75 մլն դոլար։

Apple ընկերության և Բոստոնի համալսարանի պաշտոնական ներկայացուցիչները դեռ որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել լրագրողներին։--0-