«Բյուջետային» iPhone–ը կարող է մինչև տարեվերջ Apple–ին 6,5 մլրդ դոլարի չափով եկամուտ ապահովել
11.01.2013,
15:34
«Բյուջետային» iPhone–ը կարող է 2013թ.–ին Apple–ին 6,5 մլրդ դոլարի չափով եկամուտ ապահովել, հաղորդում է tasstelecom.ru–ն` հղում անելով Appleinsider պորտալին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. «Բյուջետային» iPhone–ը կարող է 2013թ.–ին Apple–ին 6,5 մլրդ դոլարի չափով եկամուտ ապահովել, հաղորդում է tasstelecom.ru–ն` հղում անելով Appleinsider պորտալին։
Piper Jaffray–ի վերլուծաբան Ջին Մանսթերը կարծում է, որ նոր սարքի գինը պետք է կազմի շուրջ 199 դոլար, ոչ թե 99 և 149 դոլար, ինչպես ավելի վաղ էր տեղեկացվում։ Ըստ վերլուծաբանի` «բյուջետային» iPhone–ի վաճառքները պետք է Apple–ին շուրջ 6,5 մլրդ դոլարի եկամուտ բերեն, ինչը հավասար է ամերիկյան ընկերության ընդհանուր եկամուտի մոտ 3 տոկոսին։
iPhone–ի վերջին մոդելների համախառն շահույթը կազմում է 55–60 տոկոս։ Մանսթերը կարծում է, որ շուրջ 200 դոլար արժողությամբ սարքի համար այդ ցուցանիշը պետք է կազմի 30 տոկոս։ –0–