USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի վերջը

10.07.2012, 11:43
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետի մինչև օգոստոսի 31-ը երկարաձգման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի վերջը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետի մինչև օգոստոսի 31-ը երկարաձգման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելիս յուրաքանչյուր ամբողջական մեկ րոպե միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին գումարվում 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է օգտագործել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:  

«Ծառայության փորձնական գործարկումը ցույց տվեց, որ այն մեծ պահանջարկ է վայելում բջջային կապի մեր բաժանորդների շրջանում: Ընդառաջելով մեր հաճախորդների ցանկություններին «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ծառայության ժամկետը և նվիրում բաժանորդներին հաճելի հնարավորություն` օգտագործելով բոնուսները ստանալ դրական լիցքեր իրենց հարազատների և մտերիմների հետ շփվելիս», -  կարծում է «ԱրմենՏել» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հրահանգ *333#, իսկ անջատել *330# հրահանգով: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշիռը *103# USSD հարցման օգնությամբ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-