Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների փետրվարյան նորությունները
09.03.2015,
13:09
Հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին վերաբերող նորություններ հրապարակող www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների հերթական տեսությունը, որտեղ ներկայացվում է նրանց գործունեությունը փետրվարի ընթացքում։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական լուրերի ընտրանին, և ընթերցողը կարողանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի նորույթներին ծանոթանալ «մեկ պատուհան» ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին վերաբերող նորություններ հրապարակող www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների հերթական տեսությունը, որտեղ ներկայացվում է նրանց գործունեությունը փետրվարի ընթացքում։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական լուրերի ընտրանին, և ընթերցողը կարողանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի նորույթներին ծանոթանալ «մեկ պատուհան» ձևաչափով։
Այս տեսությունն ընդգծում է բջջային կապի հայկական օպերատորների առաջարկվող նոր սակագներն ու ծառայությունները, ինչպես նաև առավել կարևոր լուրերը, որոնց մասին բջջային կապի ոլորտում խոսվել է փետրվարի ընթացքում։ -
«ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline)
Beeline- «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններ գործարկեց կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։
«Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:
Beeline-ը փոփոխում է բջջային կապի հաշիվների վճարման ժամկետները
Beeline-ը հայտարարեց բջջային կապի հաշիվների վճարման և համարների արգելափակման ժամկետների փոփոխության մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: 2015 թ. մարտ ամսից սկսած բջջային ծառայությունների մատուցման դիմաց նախորդ ամսվա հաշիվը կներկայացվի ընթացիկ ամսվա 2-ից սկսած: Այդ հաշիվն ենթակա է վճարման մինչև ընթացիկ ամսվա 15-ը: Եթե այդ ընթացքում վճարում չի իրականացվում, ապա տվյալ ամսվա 19-ից ելքային զանգերն արգելափակվում են: Մինչև տվյալ ամսվա 22-ը հաշիվը չմարելու դեպքում կապն ամբողջովին արգելափակվում է, իսկ 3 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բաժանորդի հետ պայմանագիրը լուծարվում է: Հաշիվը վճարելու դեպքում հեռախոսահամարն ապաարգելափակվում է։
Beeline-ը և NURCARD-ն առաջարկում են «Գեղեցիկ համար Mastercard NurCard Gold քարտապաններին» նոր ծառայությունը
«Արմենտել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline)և NURCARD-ը համատեղ հայտարարում են «Գեղեցիկ համար MasterCard NurCard Gold քարտապաններին» ծառայության գործարկման մասին ։ Ծառայությունը հնարավորություն է ընձեռում MasterCard NurCard Gold քարտապաններին անվճար ստանալ Beeline-ի «Ոսկի» հեռախոսահամար բաժանորդագրվելով «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» սակագնային փաթեթներից (ՍՓ) մեկին 12 ամիս ժամկետով:
Beeline-ը երկարացրեց «Ռոումինգում`0» ծառայության ժամկետը
Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության գործարկման ժամկետի երկարացման մասին մինչև 2015թ.–ի հունիսի 15-ը ներառյալ: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս 2-ից 10-րդ րոպեները խոսել անվճար։
Մուտքային զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երորդ րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։ Ծառայությունը գործում է աշխարհի ցանկացած երկրում և հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։
Beeline-ը օպտիկամանրաթելային FTTB-ինտերնետ է գործարկել Երևանում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն Երևանում առևտրային շահագործման է հանձնել օպտիկամանրաթելային FTTB տեխնոլոգիայի գերարագ ինտերնետ ծառայությունը։ FTTB (fiber-to-the-building – մանրաթել մինչև շենք) տեխնոլոգիան ենթադրում է տվյալների փոխանցում գերարագ օպտիկամանրաթելային կապի գծերով։ Բաժանորդները ստանում են առանձնացված ինտերնետ–ուղի, որը չի պահանջում հեռախոսագծի և մոդեմի օգտագործում։ Նոր տեխնոլոգիայով մայրաքաղաքի մի շարք շրջաններում արդեն իրականացվել է ավելի քան 200 բազմաբնակարանային տների միացում, սակայն առաջիկա երկու տարիների ընթացքում ծրագրվում է ներդնել այն երկրի բազմաբնակարանային տների մեծ մասում։ Այսօր ցանցը տարածվում է Երևանում, մասնավորապես, աշխատանք է կատարվում 1600 տներում, որոշակի հատված կան Աբովյանում և Գյումրիում։ Ծրագրվում է, որ տարվա կեսից մենք կսկսենք զարգացնել և ցանց ներդնել երկրի մարզերում։
«Beeline ինտերնետ» օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայության շրջանակում նախատեսվում են սակագնային փաթեթներ ինտերնետի` 10, 35, 50 и 70 Մբ/վրկ
համաչափ արագությամբ, համապատասխանաբար, 5, 7, 10 և 13 հազար ամսական բաժանորդավճարով։
Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը`45 դրամ/րոպե միասնական սակագնով
«Արմենտել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար, որոնք գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում։ Ծառայության շրջանակում բոլոր մուտքային զանգերը և դեպի Հայաստան ու ԼՂՀ համարներ կատարվող բոլոր ելքային զանգերը կարժենան 45 դր/րոպե:
VivaCell-MTS
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Wi-Fi կապ է ապահովել գրադարանում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով է ապահովել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող գրադարանները։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi-Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 13 հատ 3G երթուղիչ: Պետության և մասնավոր հատվածի այս համագործակցության հիմքում ընթերցասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է:
VivaCell-MTS–ի բաժանորդները «Super BIT» գերարագ ինտերնետ ծառայության զեղչեր կստանան
Սբ Սարգսի տոնի առթիվ հունվարի 31-ից մինչև փետրվարի 14-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները օրական 100 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթ տրամադրող «Super BIT» ծառայությունից «BIT» ծառայության գնով օգտվելու հնարավորություն ստացան։ «Super BIT 1» գերարագ ինտերնետի փաթեթը (100 ՄԲ) հունվարի 31–ից փետրվարի 14–ը կազմել էր 100 դրամ` նախկին 200 դրամի, իսկ «Super BIT 30»–ը (100 ՄԲ/օր) ` 2500 դրամ` նախկին 5000 դրամի փոխարեն։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Սուրբ Սարգսի տոնի առթիվ սիրահարներին առաջարկեց «Super զույգ» ծառայությունը
Սուրբ Սարգսի տոնի առթիվ՝ հունվարի 31-ից մինչև փետրվարի 14-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ԵՍ», «Ալո մենք» և «Բարբառ» սակագնային պլանների բաժանորդները կարող էին անսահմանափակ զանգեր կատարել իրենց սիրելիներին առցանց՝ օգտվելով «Super զույգ» ծառայությունից։ «Super զույգ» ծառայությունը տրամադրում էր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն և ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ։
Orange Armenia
Orange-ը ներկայացրեց առավել հարմար պայմաններ կանխավճարային պլանների բաժանորդների համար
Orange-ը շարունակում է գարնանային անակնկալները՝ իր կանխավճարային բաժանորդներին առաջարկելով առավել մատչելի սակագներ: Այսուհետ Orange Մեկ կանխավճարային պլանի բաժանորդներն Orange-ի բոլոր բաժանորդների հետ կարող են խոսել, շփվել հայտնի սոցցանցերում և ուղարկել կարճ հաղորդագրություններ 1 դրամ հատուկ սակագնով՝ կրկնակի երկարեցված ժամկետներով: Այժմ հաշիվը 500 դրամ լիցքավորելու դեպքում 1 դրամ հատուկ սակագինը կգործի 15 օր շարունակ՝ նախկին 7 օրվա փոխարեն, իսկ 1000 դրամ լիցքավորելու դեպքում` 31 օր՝ նախկին 15 օրվա փոխարեն:
Բացի այդ, Սուպեր Պարզ և Պարզ կանխավճարային պլանների բաժանորդների համար այսուհետ մշտապես կգործի 15 դրամ սակագինը ՀՀ և ԼՂՀ բոլոր ցանցեր զանգեր կատարելու, կարճ հաղորդագրություններ ուղարկելու և բջջային ինտերնետից օգտվելու համար` առանց լիցքավորման պարտադիր պայմանների:
Orange Armenia–ն գարնանային տոների նախաշեմին շարժական և ինտերնետ ծառայությունների հատուկ առաջարկներ է ներկայացրել
Orange Armenia ընկերությունը գարնանային տոների նախաշեմին մշակել է հատուկ առաջարկներ հեռախոսային և ինտերնետ կապի բաժանորդների համար։ Հայաստանում մարտի 8–ից մինչև ապրիլի 7–ը ամեն տարի նշվում է գարնանային տոների միամսյակը։
Մինչև ապրիլի 7–ը 12 ամսով ամսական 5 հազար դրամ վճարով ընկերության ինտերնետ ծառայության բաժանորդագրվելու դեպքում բաժանորդներն ամսական կստանան 5 Գբ գերարագ ինտերնետ։
Ընկերությունը հնարավորություն է տրամադրում ձեռք բերել Alcatel Pixi 7 WiF և 1 Գբ ինտերնետ 1,5 հազար դրամ լրացուցիչ ամսավճարի դիմաց` «Ինտերնետ հիմա» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում 5 հազար դրամ և ավելի վճարի դիմաց։
Orange–ի հատուկ առաջարկից կարող են օգտվել նաև 5 հազար դրամ և ավել արժեքով «Ինտերնետ հիմա» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություններ։ Միաժամանակ հատուկ առաջարկը հասանելի է միայն առաջին 500 բաժանորդների համար։
Հատուկ առաջարկ` Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ
Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ՝ այսօր Orange-ը ներկայացրեց հատուկ առաջարկ: Մինչև ապրիլի 7-ը Orange-ի կանխավճարային ծառայություններից որևէ մեկին միանալու դեպքում բաժանորդները կարող են իրենց և սիրելիների համար ձեռք բերել երկու հաջորդական համարներով հատուկ փաթեթ՝ վճարելով ընդամենը 1000 դրամ (յուրաքանչյուր քարտի համար 500 դրամ): Այս համարների համար արդեն ակտիվացված է «Սիրելի համար» ծառայությունը՝ երկու քարտատերերին թույլ տալով միմյանց հետ ընդմիշտ խոսել անվճար:
Շուկա
Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները 2014 թվականին պետբյուջե են վճարել 49,5 մլրդ դրամի հարկ
Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2014թ.-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե են վճարել 49,5 մլրդ դրամի հարկ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 48,8 մլրդ դրամի դիմաց։ Այսպես՝ VivaCell-MTS ընկերությունը («Ղ-Տելեկոմ») պետբյուջե է վճարել 28,9 մլրդ դրամ (2-րդ տեղ), «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ Beeline)՝ 16,5 մլրդ դրամ (5-րդ տեղ), իսկ Orange Armenia-ն՝ 4,13 մլրդ դրամ (24-րդ տեղ):