USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

«ԱրմենՏելը» հայտարարում է «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով ֆոտոմրցույթ

05.06.2012, 15:44
«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԱրմենՏելը» հայտարարում է «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով ֆոտոմրցույթ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մրցույթն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության և «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման (First Armenian Front, FAF) համագործակցությամբ:

«Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան Իտալիա հանդիպման տոմսեր»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարահանել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված Հայաստան -Ղազախստան ֆուտբոլային հանդիպմանը կամ պարզապես Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և մինչև հունիսի 8-ը ժամը 17:00-ն ներառյալ ուղարկել նկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: 

Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հունիսի 11-ին մինչև ժամը 15:00-ն կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում: 

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը, որը  կազմված է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման,  «ԱրմենՏել» ընկերության, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչներից: 

Յուրաքանչյուր հաղթող մասնակից կստանա Հայաստան-Իտալիա խաղի երկու տոմս: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ: 

«ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ շուտով Հայաստանի հավաքականը կսկսի ելույթները Աշխարհի Առաջնության ընտրական փուլում, և շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները զգան երկրպագուների աջակցությունը ոչ միայն մարզադաշտում:
 
«Հայտարարելով մրցույթը` մենք առաջարկում ենք երկրպագուներին կիսել հավաքականի խաղից ստացած վառ տպավորությունները և արտահայտել իրենց աջակցությունը: Իսկ մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան սատարելու մեր ֆուտբոլիստներին նաև մարզադաշտում, իբրև մրցանակ ստանալով սեփական հարկի տակ Իտալիայի ընտրանու հետ կայանալիք Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական հանդիպման տոմսերը», - նշեց Կլիմկոն:

Մրցույթն ավարտվում է հունիսի 18-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am հասցեում: 

2012 թվականի մայիսի 30-ին «ԱրմենՏել»  ընկերությունը հայտարարեց «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հետ համագործակցության մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի FAF կողմից իրականցվող միջոցառումներին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-