USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Beeline–ի աջակցությամբ Երևանում բեմադրվեց Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի «Արմենիադա» ներկայացումը

23.09.2015, 10:40
Beeline-ի և Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ցուցադրվեց «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Beeline–ի աջակցությամբ Երևանում բեմադրվեց Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի «Արմենիադա» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի և Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ցուցադրվեց «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

Բեմադրությունը Հայաստանը և հայոց պատմությունը ներկայացնում ու մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի և կենդանի երաժշտության միջոցով:

Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի ողջ անձնակազմին։

«Ուրախ ենք, որ Beeline-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ դիտելու այն: Վստահ եմ` «Արմենիադա» բեմադրությունը հաջողություն կունենա տարբեր համաշխարհային բեմերում` աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց պատմության կարևորագույն էջերը», – նշել է նա։

Նախագծի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն իր հերթին նշել է, որ ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղվա օրն ինչ է խոստանում, սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատևել, պետք է պայքարի և դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հայազգի հերոսների օրինակով ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի գրավականը:

««Արմենիադա» ներկայացումն այս ամենի վառ օրինակն է: Մեր ողջ անձնաակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Beeline-ին և մեր բոլոր գործընկերներին ներկայացումը հայ հանդիսատեսին ներկայացնելու այս հնարավորության համար», – ընդգծել է նա։

«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Բեմադրության պրեմիերան կայացել է 2015 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–