Beeline-ը կանցկացնի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։
Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ստաժավորումը հաջողությամբ անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ՎԵՈՆ Արմենիա ընկերությունում:
«Զարմանալի չէ, որ այս ծրագիրը գործում է արդեն իսկ 10 տարի՝ այն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ ծրագրի բազմաթիվ մասնակիցներ ներկայումս զբաղեցնում են մեր ընկերությունում առանցքային պաշտոններ։ Մենք միշտ պատրաստ ենք մեզ մոտ ընդունել վառ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր նոր շունչ կհաղորդեն մեր ընկերությանը՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ միասին մինչև հունիսի 22-ը ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` student@beeline.am։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում ստաժավորում է անցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից ավելին դարձել են Ընկերության աշխատակից:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–