USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

19.07.2018, 15:41
Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։
Beeline-ը հայտարարում է  «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր և դրական մեկնաբանություն, որը կպարունակի «ռոումինգ» բառը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մեկնաբանությունը պետք է ունենա կարգախոսի բնույթ։ 15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները կմասնակցեն խաղարկությանը, որի արդյունքում պատահական ընտրանքով հերթականությամբ կընտրվեն երեք հաղթողները: Հաղթողներից առաջինը կստանա մրցանակ՝ ուղևորություն դեպի Եգիպտոս երկու հոգու համար։ Մյուս երկուսը կստանան մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։ Մրցանակները հանձնելու է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով նաև հաղթողների համար շրջայց կկազմակերպի ընկերության նոր Open Space-ում», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Ամառային հանգստյան այս թեժ օրերին ռոումինգ ծառայությունները շատ արդիական են, և մենք որոշեցինք այսպիսի հաճելի անակնկալ մատուցել մեր բաժանորդներին ու նրանց ստեղծագործելու առիթ տալ։ Սիրով հրավիրում ենք ֆեյսբուքի ակտիվ օգտատերերին հետևել մեր էջին, մրցույթի մասին գրառման տակ մեկնաբանություն թողնել և ստանալ մրցանակներից մեկը շահելու հնարավորություն», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ընտրված 15 մեկնաբանությունների միջև խաղարկությունը կիրականացվի Fanpage Karma պատահական ընտրանքի ծրագրի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն։

Մանրամասն տեղեկություններ մրցույթի կանոնների և մասնակցության վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–