Beeline-ում մեկնարկել է նոր ակցիան ուսումնական տարվան ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։
Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան և 100 ԳԲ բջջային ինտերնետ, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։
Սմարթֆոնի արժեքն է 79200 դրամ։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ 24 ամսով, որից առաջին 12 ամիսներն առանց տոկոսների և հավելյալ վճարումների։ Առաջարկը գործում է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։
«Հաճախ, շատ քիչ բան է պակասում մարդկանց սեպտեմբերին պատրաստվելիս՝ լավ սմարթֆոն և արագ ինտերնետ։ Նոր առաջարկում մենք համատեղել ենք այն ամենը, ինչ հարկավոր է նոր ուսումնական տարին սկսելու համար։ Հզոր ոճային սմարթֆոնը՝ միացած սիրված սակագնային պլանին, ինչպես նաև մեծ քանակի բջջային ինտերնետը կօգնեն մեր բաժանորդներին արդյունավետ սկսել նոր ուսումնական տարին՝ վայելելով մեր գերարագ ինտերնետը և որակյալ ծառայությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ակցիայի շրջանակում Beeline-ի հիմնական գրասենյակներում գնում կատարած հաճախորդները կստանան հաճելի անակնկալ՝ ընկերության բրենդավորված նվերների փաթեթ։
Նշենք, որ Beeline-ի գրասենյակներում վաճառվում են հատուկ մեր տարածաշրջանի համար արտադրված Samsung հեռախոսները, ինչի մասին վկայում է ընկերության պաշտոնական տարբերանշանը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–