USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Beeline-ը քառակի ավելացնում է Telcell–ի վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվը

18.05.2015, 15:14
Beeline-ը (Beeline ապրանքանիշ) և Telcell ընկերությունը հայտարարում են Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի ավելացման մասին, երկուշաբթի հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Beeline-ը քառակի ավելացնում է Telcell–ի վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը (Beeline ապրանքանիշ) և Telcell ընկերությունը հայտարարում են Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի ավելացման մասին, երկուշաբթի հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Այս տաղավարներում  Telcell-ի կողմից հատուկ վերապատրաստված աշխատակիցներն ընդունում են վճարումներ Telcell համակարգում հասանելի վճարովի ծառայությունների բոլոր տեսակների համար` կոմունալ, ավտոմեքենայի կայանման, բանկային վարկերի և միջազգային դրամական փոխանցումների:

Ընդհանուր առմամբ, Telcell տաղավարները գործում են Beeline վաճառքի և սպասարկման 21 գրասենյակում: Մայրաքաղաքում Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերը գործում են Beeline-ի գրեթե բոլոր խոշոր գրասենյակներում: Telcell ընկերության հետ համատեղ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա ապրիլին, երբ բացվեցին վճարումների ընդունման 5 կետ:

Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` Telcell-ի հետ համատեղ ծրագրի մեկնարկը տրվել է մեր գրասենյակների հաճախորդների շրջանում իրականացված հարցումից հետո: Հարցվողների ճնշող մեծամասնությունը ցանկություն է հայտնել մեր գրասենյակներում վճարել ոչ միայն Beeline-ի ծառայությունների, այլ նաև մյուս կոմունալ ծառայությունների համար:

«Հաճախորդները նշում են, որ նման հնարավորությունն էապես կխնայեր նրանց ժամանակը: Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, իսկ վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի աճը խոսում է այն մասին, որ դրանք հարմար են մեր բաժանորդների և գրասենյակների այցելուների համար և նշանակալիորեն կրճատում են հաճախորդների սպասարկման համար պահանջվող ժամանակը: Beeline-ը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի հաճախորդների սպասարկումը մեզ մոտ լինի պարզ և հարմար», - ասել է նա։

Իր հերթին, Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: նշել է, որ տարիների ընթացքում կարողացել են կառուցել հանրապետության ամենախոշոր վճարումների ընդունման համակարգը

«։Ներկայումս, մեր ընկերության վճարային համակարգը հասանելի է ողջ հանրապետությունում։ Մենք կանգ չենք առնում մեր ձեռքբերումներով: Վճարումների շուկայում առկա են այլ հարթակներ, և մենք պատրաստ ենք նվաճել դրանք: Beeline-ի հետ համագործակության շրջանակում էր, որ մենք փորձնական ռեժիմով բացեցինք առաջին մասնաճյուղը: Այժմ, Telcell մասնաճյուղերի ցանցով իրականացվող ծառայությունների ստանդարտ փաթեթից բացի հնարավոր է ստանալ և ուղարկել արագ դրամային փոխանցումներ Unistream համակարգով նաև հանգստյան օրերին: Մոտակա օրերին Beeline գրասենյակների այցելուների համար հասանելի կդառնան դրամային փոխանցումներ այլ տարածված համակարգերի միջոցով», - ասել է նա:

Նշենք, որ միայն Telcell մասնաճյուղերի ցանցի միջոցով Beeline գրասենյականերում օրական իրականացվում է 5000-ից ավելի վճարում տարբեր ծառայություններ մատուցողների օգտին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

TelCell ՓԲԸ-ն Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում գործում է 2007 թ օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 1500 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելիության վարձը, վճարել տուգանքներ, ընդհանուր 150 ծառայություն: Շուկայում ընկերությունը գործում է Telcell ապրանքանիշով։–0–