Beeline Scholarship կրթաթոշակին արժանացել է 95 ուսանող
14.02.2014,
18:32
95 ուսանող արժանացել է Beeline Scholarship կրթաթոշակին, որի արդյունքներն ամփոփվել են ուրբաթ Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. 95 ուսանող արժանացել է Beeline Scholarship կրթաթոշակին, որի արդյունքներն ամփոփվել են ուրբաթ Երևանում։
«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցական ընկերության և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳՆ–ի հետ համատեղ։ Այն նպատակաուղղված է աջակցել Հայաստանի պետական բուհերի վճարովի համակարգում սովորող ուսանողներին: Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 568 ուսանող։
Ուրբաթ տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է նախաձեռնությունն` ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս վաստակել առաջին միջոցները սեփական խելքով` առանց հաշվի առնելու առաջադիմությունն ու սոցիալական վիճակը։
«Կարևոր չէ, թե ինչպես կծախսեք այս գումարը` կվճարեք կրթության համար, կգնեք պլանշետ, գիրք կամ պարզապես կնշեք ընկերների հետ, կարևորն այն է, որ սա ձեր մտավոր գործունեության արդյունքն է», – ասաց Աշոտյանը։
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանն իր հերթին նշեց, որ կոմերցիոն ընկերության ամենաարդյունավետ ներդրումները կրթության մեջ արվող ներդրումներն են, որոնք բարձր վերադարձելիություն են ապահովում։
«Ծրագիրը թույլ է տվել գրավել ուսանողների ուշադրությունը նրանց կողմից ընտրված ոլորտի նկատմամբ և ներկայացնել նորարար լուծումներ իրավիճակի փոփոխության համար», – ասաց Միքայելյանը` ընդգծելով, որ առաջարկներից շատերը կարող են գործնականորեն կիրառվել համապատասխան գերատեսչությունների կողմից։
ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնթանա Էյվսն իր հերթին վիճակահանության միջոցով ընտրեց ուսանողներից մեկին, ով կմեկնի Մեծ Բրիտանիա` ամառային դասընթացի։ Հաջողակը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Աննա Թովմասյանն էր։
«Հայ ուսանողներին հիասքանչ հնարավորություն է ընձեռվել, քանի որ այս կրթաթոշակները դռներ կբացեն արտերկրում ուսումը շարունակելու համար», – ասաց Էյվսը։
Ծրագիրը մեկնարկել է 2013 թ.–ի նոյեմբերին։ Լավագույն աշխատանքների ընտրության հարցում հիմնական չափորոշիչներն էին դրանց ակտուալությունը, նորարարությունը, իրատեսությունը, մասնակցի կողմից այն ներկայացնելն ու ուսանողի կողմից ընտրված մասնագիտությանը համապատասխանելը։ Առաջին տեղին է արժանացել ԵՊՀ ուսանողի աշխատանքը, որն ուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, երկրորդ տեղին է արժանացել Ռուս–հայկական սլավոնական համալսարանի ուսանողի աշխատանքը, որն ուղղված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց աշխատանքի մեջ ներգրավելու մակարդակի բարձրացմանը։
Առավել թվով կրթաթոշակների են արժանացել ԵՊՀ–ի ուսանողները։ Հաղթողների շրջանում նրանց թիվը կազմել է մոտ 30 տոկոս։ Նրանց են հետևում Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները` կրթաթոշակների 12,5 տոկոսը։ Կրթաթոշակների համար պայքարել են նաև մարզերի համալսարանների ուսանողները։ Նրանց շրջանում առաջատարն է Վանաձորի պետական համալսարանը, որի երեք ուսանողներ արժանացան կրթաթոշակի։ Ընդհանուր առմամբ, կրթաթոշակների արժանացած ուսանողների շրջանում տոկոսային հարաբերակցությամբ գերակշռում են աղջիկները` հաղթողների 70 տոկոսը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–