Beeline-ում մեկնարկել է Samsung Galaxy J2 Prime սմարթֆոնի վաճառքի ակցիան
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը նոր ուսումնական տարվան ընդառաջ հատուկ առաջարկ է պատրաստել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, ընկերությունում մեկնարկել է Samsung Galaxy J2 Prime մոդելի սմարթֆոնի վաճառքը կապի ծառայությունների հետ միասին։
Բաժանորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ապառիկ՝ միանալով «Սմարթ 1500»/«Սմարթ 1500 մարզային» կանխավճարային սակագնային փաթեթին ամսական վճարելով 2800 դրամ 24 ամսվա ընթացքում կամ գնել այն կանխիկ՝ 67200 դրամով։ Հատուկ առաջարկին միանալու պահից 6 ամսվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է 5 ԳԲ ինտերնետ յուրաքանչյուր ամիս։
«Նոր առաջարկի մեջ մենք ներառել ենք այն ծառայությունները, որոնք իսկապես օգտակար են նոր ուսումնական տարում․ դա հայտնի արտադրողի հզոր սմարթֆոն է՝ մեր ճանաչված սակագնային պլանի և լրացուցիչ ինտերնետի միացումով, ինչն էլ հնարավորություն կընձեռի ըստ արժանվույն գնահատել մեր 3G և 4G բջջային ինտերնետի որակը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ակցիան կգործի մինչև 2018թ-ի հոկտեմբերի 20-ը ներառյալ։ Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–