USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Beeline-ը և NURCARD-ը սակագնային փաթեթների նոր շարք են գործարկել

18.07.2014, 16:32
«ԱրմենՏելը» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է բջջային կապի «All in 1 – NUR» հետվճարային սակագնային փաթեթների նոր շարքի գործարկման մասին, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Beeline-ը և NURCARD-ը սակագնային փաթեթների նոր շարք են գործարկել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏելը» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է բջջային կապի «All in 1 – NUR» հետվճարային սակագնային փաթեթների նոր շարքի գործարկման մասին, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Նոր սակագնային փաթեթները Նուռքարտի կուտակային ծրագրի շրջանակում հնարավորություն են ընձեռում Նուռքարտի հաճախորդներին հավաքել բոնուսային միավորներ` վճարելով Beeline կապի ծառայությունների դիմաց։

Յուրաքանչյուր վճարված 100 դրամի դիմաց «NUR» սակագնային փաթեթի բաժանորդները ստանում են 2 բոնուսային միավոր։ Կուտակած միավորները կարելի է փոխանակել բազմաթիվ նվերներով կամ օգտագործել կատարելով վճարումներ Beeline բջջային և ֆիքսված կապի ծառայությունների դիմաց:

Սակագնային փաթեթները հասանելի են ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Փաթեթները հնարավորություն են ընձեռում ֆիքսված գումարի դիմաց օգտվել կապի տարբեր ծառայություններից։ Օրինակ, «All in 1 – NUR» սակագնային փաթեթն, որի ամսական վճարը կազմում է 2500 դրամ, ներառում է 10000 րոպե Beeline ցանցի ներսում, 50 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր, 150 SMS հաղորդագրություն դեպի տեղական բոլոր բջջային ցանցեր և 250 ՄԲ բջջային ինտերնետ։ Սակագնային փաթեթների շարքը ներառում է 1500 դրամ, 2500 դրամ, 3500 դրամ, 5500 դրամ և 7500 դրամ ամսական բաժանորդային վարձով փաթեթներ։

«Կանխավճարային սակագնային փաթեթը Նուռքարտի հետ համատեղ մենք թողարկել ենք սույն թվականի փետրվարին, և այսօր ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկությանը, գործարկում ենք հետվճարային սակագնային փաթեթների մի ամբողջ շարք։ Ավելի քան համոզված եմ, որ այս նոր փաթեթները լայն տարածում են գտնելու մեր բաժանորդների շրջանում, քանի որ պարզ և հարմար փաթեթների հետ զուգահեռ մեր բաժանորդներին առաջարկում ենք նվերների լայն ընտրանի Նուռքարտի կուտակային ծրագրի շրջանակում»,– նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նուռքարտ ծրագրի գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանն իր հերթին նշել է, որ Նուռքարտ ծրագրի և Beeline-ի համագործակցությունը սպասվածից ավելի լավ արդյունք տվեց Beeline–Նուռ կանխավճարային սակագնային փաթեթի շրջանակում:

«Այդ իսկ պատճառով որոշեցինք ընդլայնել մեր համագործակցությունը՝ արդեն առաջարկ ներկայացնելով հետվճարային բաժանորդների համար: Նշեմ, որ հետվճարային «All in 1 – NUR» սակագնային փաթեթի շրջանակում մեր քարտապաններն արդեն կստանան 2 անգամ ավել բոնուս միավորներ, այսինքն 2 դրամ` յուրաքանչյուր ծախսած 100 դրամի դիմաց: Սա դեռ ամենը չէ, մեր MasterCard NurCard Gold պրեմիում դասի նոր քարտատեսակի քարտապանների համար Նուռքարտի կողմից տրվելու է նվեր՝ Beeline ոսկե հեռախոսահամար», - ասել է Դալլաքյանը:

«All in 1 – NUR» սակագնային փաթեթներին միանալու համար հարկավոր է դիմել Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներ և NURCARD-ի սպասարկման կենտրոններ: Փաթեթին միանալու համար հաճախորդը պետք է MasterCard NurCard-ի քարտապան լինի:

Բաժանորդներին բոնուսային միավորները տրամադրվում են ամսվա վերջում նախանցյալ ամսում տրամադրված բջջային կապի ծառայությունների դիմաց ներկայացված հաշվի վճարման դիմաց:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ (1 դոլարը -406,97 դրամ)–0–