Beeline-ը և NURCARD-ն առաջարկում են «Գեղեցիկ համար Mastercard NurCard Gold քարտապաններին» նոր ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արմենտել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline)և NURCARD-ը համատեղ հայտարարում են «Գեղեցիկ համար MasterCard NurCard Gold քարտապաններին» ծառայության գործարկման մասին, հաղորդում են ընկերության մամուլի ծառայույունից:
Ծառայությունը հնարավորություն է ընձեռում MasterCard NurCard Gold քարտապաններին անվճար ստանալ Beeline-ի «Ոսկի» հեռախոսահամար բաժանորդագրվելով «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» սակագնային փաթեթներից (ՍՓ) մեկին 12 ամիս ժամկետով:
«Beeline-ի սակագնային քաղաքականությունն ուղված է ապահովել առավել պարզ և հարմար ծառայություններ լավագույն գնով: Այս ուղղությամբ էլ մենք աշխատում ենք նաև մեր գործընկերների հետ: NURCARD-ի հետ համատեղ առաջարկը՝ լավ հնարավորություն է ստանալու Beeline-ի «գեղեցիկ» հեռախոսահամար բաժանորդագրվելով մեր բջջային կապի մրցակցային փաթեթից որևիցե մեկին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բաժանորդագրման առաջին 12 ամիսների ընթացքում ՍՓ-ի փոփոխման կամ պայմանագրի խզման դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել «գեղեցիկ» հեռախոսահամարի արժեքը: Իսկ բաժանորդագրման առաջին 12 ամիսների ընթացքում բաժանորդի կողմից «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» ՍՓ-ներից մեկին անցում կատարելու դեպքում 12 ամիսների հաշվարկը վերսկսվում է ՍՓ-ի փոփոխման օրվանից, իսկ «գեղեցիկ» համարի գումար չի գանձվում:
Միանալ «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» սակագնային փաթեթներին և ստանալ «Ոսկի» հեռախոսահամար կարող եք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում և NURCARD-ի սպասարկման կենտրոններում: Ծառայությանը միանալու համար բաժանորդը պետք է հանդիսանա MasterCard NurCard Gold-ի քարտապան:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.beeline.am կայք, ինչպես նաև Beeline կամ NURCARD-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներ։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–