Beeline-ը գործարկում է նոր ծառայություններ անսահմանափակ զանգերի, ինտերնետի և դեպի սոցցանցեր անսահմանափակ մուտքերի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է երկու նոր փաթեթների գործարկման մասին բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, «Ակտիվ» և «Ակտիվ 7» նոր ծառայությունները հնարավորություն են տալիս կատարել անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, օգտվել գերարագ բջջային ինտերնետի փաթեթից և անսահմանափակ մուտք գործել դեպի Facebook, Odnoklassniki և ВКонтакте սոցիալական ցանցեր:
Ինչպես նշել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանում երեք խոշորագույն սոցիալական ցանցերի լսարանը գերազանցում է 2,5 միլիոնը: Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте սոցիալական ցանցերը շատերի համար արդեն դարձել են եթե ոչ հիմնական, ապա ընկերների և հարազատների հետ կապի լիարժեք այլընտրանքային միջոց:
«Խրախուսելով հաղորդակցության ժամանակակից միջոցների առաջընթացը և ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով` Beeline-ը գործարկում է երկու փաթեթային առաջարկ, որոնց միանալով` մեր բաժանորդները կարող են պարզապես մոռանալ սոցիալական ցանցերում եւ Beeline բջջային ցանցում շփման սահմանափակումների մասին»,- ասել է նա:
«Ակտիվ 7» ծառայությունը միանում է 7 օրով, միացման օրը չհաշված, եւ ներառում է անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 300 ՄԲ ծավալով ինտերնետ առանց արագության սահմանափակման և անվճար մուտք դեպի Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте սոցիալական ցանցեր։
Ծառայության ակտիվացման արժեքը 590 դրամ է: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *227# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *221# հրահանգը:
«Ակտիվ» ծառայությունը միանում է 30 օրով, միացման օրը չհաշված, եւ ներառում է անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 1 ԳԲ ծավալով ինտերնետ առանց արագության սահմանափակման ինտերնետ եւ անվճար մուտք դեպի Facebook, Odnoklassniki եւ ВКонтакте սոցիալական ցանցեր:
Ծառայության ակտիվացման արժեքը 1990 դրամ է: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *220# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *221# հրահանգը:
Ծառայության ժամկետները, ինչպես նաեւ ինտերնետի ծավալի մնացորդը կարելի է ստուգել *113# հրահանգի միջոցով։
Փաթեթում ներառված ինտերնետի ծավալը սպառելուց հետո ինտերնետի տարիֆիկացումը կիրականացվի բաժանորդի սակագային փաթեթին համապատասխան:
Ծառայությունների գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում դրանք նորից կատկիվացվեն, և բաժանորդի հաշվից կգանձվի համապատասխան գումարը:
Ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին բավարար գումար չլինելու դեպքում նրան տրամադրվում է 7-օրյա դիտարկման շրջան: Եթե այս ժամանակահատվածում բաժանորդի հաշիվը լիցքավորվում է ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ գումարի չափով, ծառայությունն ավտոմատ կերպով կակտիվանա:
7 օրվա ընթացքում հաշիվը անհրաժեշտ գումարով չլիցքավորելու դեպքում ծառայությունը կապաակտիվանա, և այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կրկին հավաքել ակտիվացման կոդը: Բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է ապաակտիվացնել ծառայությունը, այդ թվում` դիտարկման շրջանի ընթացքում:
Նշենք, որ Facebook, Odnoklassniki և ВКонтакте կայքերից անվճար օգտվելու հնարավորությունը չի ներառում այլ կայքերում եւ ինտերնետ ռեսուրսներում տեղադրված խաղերը, հավելվածները, ձայնային և վիդեո բովանդակությունը, որը դիտվում է սոցիալական ցանցերում:
Facebook սոցիալական ցանցում, բացի surfing–ից, կարելի է անվճար օգտվել տվյալ աղբյուրում տեղադրված բովանդակությունից։ Facebook.com կարելի է մուտք գործել նաեւ Messenger եւ Facebook բջջային հավելվածների միջոցով:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։($1 – 473,25 դրամ). –0–