Beeline Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային և «Գիշերային Գեղադիտակ» ծրագրին
16.05.2014,
18:31
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված միջազգային ակցիային. մայիսի 17-ին 18։00–ից մինչև 24։00–ն և մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչև 18։00–ն, Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև։ Այս մասին տեղեկացնում է «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված միջազգային ակցիային. մայիսի 17-ին 18։00–ից մինչև 24։00–ն և մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչև 18։00–ն, Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև։ Այս մասին տեղեկացնում է «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունը:
Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիայի կազմակերպչական կոմիտեն միջոցառման տասնամյակի առիթով իրականացնում է «Գիշերային Գեղադիտակ» ծրագիրը, որին նաև մասնակցում է Beeline Կապի թանգարանը։ Ակցիայի շրջանակում թանգարանների բոլոր այցելուները կարող են ինքնալուսանկարվել թանգարաններում և ուղարկել դրանք հատուկ անվճար հավելվածի միջոցով։ Ուղարկված լուսանկարները կցուցադրվեն միաժամանակ ակցիային մասնակցող բոլոր թանգարաններում, այդ թվում՝ Beeline Կապի թանգարանում։
«Գիշերային Գեղադիտակ» ծրագրին միանալով՝ մենք կարող ենք առաջարկել այցելուներին ոչ միայն ծանոթանալ թանգարանի նմուշներին, այլ նաև մեր թանգարանում կազմակերպել յուրահատուկ, հետաքրքիր և ուրախ «սելֆիներ»՝ նաև իրենց ընկերների հետ։ «ԱրմենՏել» ընկերությունը ուրախությամբ հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել մեր Կապի թանգարան «Թանգարանների գիշեր»–ը»,- նշեց «ԱրմենՏելե ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավարի ժ/պ Տաթև Այրումյանը:
Beeline Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։ Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։
«Գիշերային Գեղադիտակ» ծրագիրը հասանելի է հետևյալ հղմամբ:
«Գիշերային Գեղադիտակ» ծրագրին մասնակցելու համար պետք է բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif հավելվածը և ստանալ ակտիվացման գաղտնաբառը։ Հավելվածը հասանելի է հետևյալ հասցեներով՝ itunes, android:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-