Beeline-ը Հայաստանում գործարկել է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը
21.10.2014,
19:02
«ԱրմենՏել» ՓԲԸ-ը (ապրանքանիշը՝ Beeline) բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար գործարկել է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը, տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ը (ապրանքանիշը՝ Beeline) բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար գործարկել է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը, տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից:
Ամսական 6000 դրամ բաժանորդային վարձի դիմաց «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել գերարագ բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման: Բարձր արագությունը կպահպանվի անկախ օգտագործվող ինտերնետի ծավալից։
Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, վերջին շրջանում ընկերությունը հաճախորդներից ստանում է բազմաթիվ առաջարկներ բջջային ինտերնետի արագության ավելացման վերաբերյալ:
«Beeline-ը շարունակում է աշխատել ծառայությունների պարզության և հարմարավետության զարգացման ուղղությամբ` առաջարկելով գերարագ անսահմանափակ ինտերնետ, որը բաժանորդը կարող է օգտագործել ի հավելումն իր բջջային կապի ընթացիկ սակագնային փաթեթին: Beeline-ի նոր առաջարկն այսօրվա դրությամբ լավագույններից մեկն է հետվճարային համակարգի բաժանորդների համար», - ասաց նա:
«Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674999 համարին, հավաքելով *110*999# USSD-հրահանգը կամ ուղարկելով 999 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Անսահմանափակ Ինտերնետ Super» ծառայությունն ակտիվացնելիս գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 1024 Կբ/վրկ: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ ($1 –ը` 409,66 դրամ)։–0–