Beeline-ի բաժանորդները կկարողանան ռոումինգում անվճար զանգահարել տեղեկատու
04.05.2016,
16:10
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժանորդները կկարողանան ռոումինգում անվճար զանգեր կատարել +37480000612 տեղեկատու համարին:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժանորդները (ապրանքանիշը ` Beeline) կկարողանան ռոումինգում անվճար զանգեր կատարել +37480000612 տեղեկատու համարին, հաղորդել է չորեքշաբթի ընկերության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշում է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Beeline-ը շարունակում է կատարելագործել իր ծառայությունները` հաճախորդների համար դարձնելով դրանք ավելի պարզ և հարմար:
«Մենք ոչ միայն ապահովում ենք ռոումինգի մատչելի պայմաններ, այլ նաև հոգ ենք տանում ծառայությունների և սպասարկման առավելագույն հասանելիության մասին, որտեղ էլ որ մեր բաժանորդները գտնվելիս լինեն: Այժմ մեր հաճախորդներն աշխարհի ցանկացած երկրում, որտեղ գործում է Beeline ռոումինգը, ունեն բացառիկ հնարավորություն անվճար կապ հաստատելու Հաճախորդների սպասարկման կենտրոնի մեր մասնագետների հետ և ուղղելու իրենց հարցերը», - նշել է Պյատախինը:
Ռոումինգ ծառայություններից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի համար (Իրան կամ Թուրքիա մեկնելուց առաջ նախապես հավաքելով նաև *132# հրահանգը) կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-