Beeline-ի ակցիան շարունակվում է. զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրվեն
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը երկարաձգում է Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար նախատեսված ակցիան, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, առաջարկի շրջանակում երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից և ինտերնետից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:
Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 50, 80 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Ըստ առաջարկի՝ հաճախորդը պետք է վճարի 20000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով:
«Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն օգտվել են մեր այս առաջարկից և, տեսնելով ակցիայի պահանջարկը, կայացվեց որոշում այն երկարաձգելու: Զբոսաշրջիկներին միշտ չէ, որ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար հարմար է մոդեմ ձեռք բերելը և Beeline-ը` ցանկանալով խթանել զբոսաշրջիկության բնագավառը Հայաստանում, կշարունակի մեր երկրի հյուրերին տրամադրել ինտերնետից օգտվելու պարզ, հարմար և շատ շահավետ տարբերակ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկը հասանելի է Beeline-ի բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Ակցիան կգործի մինչև 2020թ. փետրվարի 29-ը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–