USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Beeline Extreme 2012 փառատոն կանցկացվի Իջևանում մարտի 25-ին

20.03.2012, 17:58
Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոն կանցկացվի Իջևանում մարտի 25-ին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից:
Beeline Extreme 2012 փառատոն կանցկացվի Իջևանում մարտի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոն կանցկացվի Իջևանում մարտի 25-ին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից:

Փառատոնի կազմակերպիչներն են «ԱրմենՏել» ՓԲԸ-ն և Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ միջոցառումը կանցնի Վասիլյան և Մելիքբեկյան փողոցներում, ինչպես նաև «Մայր Հայաստան»  արձանին հարող տարածքում:

Փառատոնի շրջանակում կանցկացվեն էքստրեմալ տարբեր մարզաձևերի մրցումներ և ցուցադրական ելույթներ: Հանդիսատեսին կներկայացվեն Drift, Off-Road 4Х4, Drag-Racing դասերում վարորդների ելույթներ, ինչպես նաև մոտո-շոու և այլ: 

«Էքստրեմալ մարզաձևերը զարգանում են Հայաստանում, և ես շնորհավորում եմ էքստրեմալ սպորտի բոլոր սիրահարներին գարնանային սեզոնի բացման առիթով: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կարող են իրենց ընտանիքի հետ միասին  հանգստյան օրն անցկացնել Իջևանում և գնահատել թիմերի վարպետությունը, վայելել ցուցադրական ելույթներն ու շոու-ծրագիրը», - մամուլի ծառայությունից մեջբերեցին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերը:

Էքատրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին հրավիրել է ավտոսիրահարներին մասնակցել միջոցառմանը և ցուցադրել մեքենա վարելու վարպետությունը՝ նշելով, որ առաջիկա միջոցառումը կդառնա տոն Իջևանի բնակիչների և հյուրերի համար:

Beeline Extreme Fest 2012 փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն` ավտոսպորտի  վարպետներն ու սիրահարները: Մրցակիցների գրանցումը կատարվում է մինչև մարտի 23-ը` էքատրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010 228085 հեռախոսահամարով:

«ԱրմենՏել» ՓԲԸ- ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է  (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրիլից: «ԱրմենՏելի»  100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալներիփոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ:-0-