USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ բացվել է Beeline դիլերական գրասենյակ

09.10.2014, 18:56
Beeline-ը հայտարարում է Տավուշի մարզում վաճառքի և սպասարկման դիլերական գրասենյակի բացման մասին: Գրասենյակը գտնվում է Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ և աշխատելու է երկուշաբթիից-կիրակի` ժամը 10:00-ից մինչև 19:00-ն առանց ընդմիջման: Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ բացվել է Beeline դիլերական գրասենյակ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Տավուշի մարզում վաճառքի և սպասարկման դիլերական գրասենյակի բացման մասին: Գրասենյակը գտնվում է Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ և աշխատելու է երկուշաբթիից-կիրակի` ժամը 10:00-ից մինչև 19:00-ն առանց ընդմիջման: Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ գրասենյակի բացումը հատուկ կարևորություն ունեցող իրադարձություն է մեզ համար, քանի որ Բագրատաշենը հանդիսանում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների կարևորագույն կենտրոն և Հայաստանում ամենամարդաշատ մաքսային կետերից մեկը: Մեզ համար շատ կարևոր է Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլ նաև երկրի հյուրերին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ներկայում Հայաստանում գործում է Beeline-ի 80 վաճառքի և սպասարկման գրասենյակ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–