USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» նորացված ծրագրի մեկնարկի մասին

24.12.2019, 21:39
Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» ծրագրի նոր պայմաններով մեկնարկի մասին
Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» նորացված ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» ծրագրի նոր պայմաններով մեկնարկի մասին։ 

«Beeline Bonus»-ը հնարավորություն է տալիս բջջային կապի բաժանորդներին կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել ընկերության կողմից առաջարկվող մի շարք ծառայություններով, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը: 

Բոնուսային ծրագրում բաժանորդները կարող են գրանցվել հետևյալ եղանակներով. «My Beeline Armenia» հավելվածի  «Բոնուս» բաժնում, www.beeline.am կայքից «Անձնական գրասենյակի» միջոցով, կամ հավաքելով *555# հրահանգը։ Անձնական գրասենյակի կամ *555# հրահանգի միջոցով գրանցվելու դեպքում կտրամադրվի 100 միավոր, իսկ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով գրանցվելիս՝ 200 միավոր: 

Նոր ծրագրում հաճախորդներին կտրամադրվի կարգավիճակ՝ Standard, Silver, Gold կամ Platinum համաձայն վերջին 6 ամսվա կատարված ծախսերի և միավորների կուտակումը կիրականանա համաձայն այդ կարգավիճակի համար սահմանված գործակցի. բջջային կապի ծառայությունների համար ծախսված յուրաքանչյուր 10 դրամի դիմաց՝ 1-ից 1,7 միավոր: 

«Beeline Bonus»-ում կուտակած միավորները կարող են փոխանակվել ինտերնետի, րոպեների և SMS-ների փաթեթներով, ինչպես նաև գեղեցիկ համարներով (բացառությամբ 033 կոդի)։ Մեր սպասարկման սրահներում կանխիկ գումարով հեռախոսներ գնելու դեպքում Gold կարգավիճակի բաժանորդները կստանան 5 %, իսկ Platinum կարգավիճակ բաժանորդները 7% զեղչ: 

«Մենք գնահատում ենք մեր բաժանորդների նվիրվածությունը և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել ոչ միայն խոսքերով, այլ նաև մեր նոր բոնուսային ծրագրի միջոցով։ Վստահ եմ՝ «Beeline Bonus» ծրագիրը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հաճելի և շահավետ։ Շնորհակալ եմ բոլոր մեր բաժանորդներին Beeline-ը ընտրելու համար և խոստանում եմ գալիք տարում նոր ավելի հետաքրքիր ծառայություններ և առաջարկներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Գործող Gold և VIP կարգավիճակի բաժանորդները կանցնեն նոր  բոնուսային ծրագրին իրենց կարգավիճակով՝ որպես Gold և Platinum և վեց ամիսների ընթացքում բավականաչափ բոնուսներ հավաքելով կարող են այն պահպանել: 

«Beeline Bonus» ծրագիրը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, բացառությամբ «COMBO», «Մարզային 3500» և «Մարզային 5500» սակագնային փաթեթների հավելյալ SIM քարտերին, ինչպես նաև «Ինտերնետ Այսօր», «Drive», «Infinity», «Step» ՍՓ-ներին, և իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր ՍՓ-ներին: 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–