USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+9

Beeline–ը գործարկում է «Երկվորյակներ» ծառայությունը` անսահմանափակ ինտերնետ հեռախոսից և տանը

02.09.2015, 20:12
Beeline-ը հայտարարում է «Երկվորյակներ» ծառայության գործարկման մասին: Միասնական ծառայությունը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ակտիվացնել անսահմանափակ ինտերնետ տանը և բջջային հեռախոսից:
Beeline–ը գործարկում է «Երկվորյակներ» ծառայությունը` անսահմանափակ ինտերնետ հեռախոսից և տանը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Երկվորյակներ» ծառայության գործարկման մասին: Միասնական ծառայությունը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ակտիվացնել անսահմանափակ ինտերնետ տանը և բջջային հեռախոսից:

Բջջային ինտերնետի արագությունը կազմում է 512 կբ/վրկ, իսկ տնային ինտերնետի արագությունը 10 մբ/վրկ է` Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու դեպքում և 4 մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում: Ամսական բաժանորդային վարձը 6000 դրամ է:   

«Beeline-ն ուրախ է բաժանորդներին ներկայացնել ինտերնետի համակցված առաջարկ, որի շնորհիվ համակարգչով և նոթբուքով տանից անսահմանափակ ինտերնետից օգտվելը, ինչպես նաև հեռախոսով կամ պլանշետով ինտերնետի մշտական հասանելիությունը դարձել են ավելի մատչելի և հարմար: Հայաստանյան շուկայում մենք առաջինն ենք գործարկում ֆիքսված և բջջային ինտերնետի համակցված առաջարկ, որը հասանելի է գրեթե ողջ երկրում: Ավելին, մենք առաջինն ենք նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Այժմ մեր հաճախորդները կարող են այլևս չմտածել տարբեր սակագնային փաթեթների մասին: Beeline «Երկվորյակներ» ծառայություն` ինտերնետի հասանելիություն մշտապես և ամենուրեք` ընդամենը 6000 դրամով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առաջարկը գործում է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար` ինչպես նոր, այնպես էլ գործող: Ծառայությունից օգտվելու համար 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդն անվճար ստանում է Wi-Fi մոդեմ: Hi-Line և «Beeline Ինտերնետ» ծառայությունների գործող բաժանորդները կարող են անցնել «Երկվորյակներ» ծառայությունների փաթեթին` առանց լրացուցիչ պարտավորությունների: Ծառայությանը հնարավոր է միանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: «Երկվորյակներ» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ընկերության գրասենյակներում, զանգահարելով 100 և 8070 անվճար հեռախոսահամարներին կամ այցելելով www.beeline.am կայք:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–